Գլխավոր Հեղինակները Հաղորդագրություն LosArmNews

LosArmNews

16728 ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լուրեր Կառլոս Սանտանան համերգի ժամանակ ուշագնաց է եղել

Երաժիշտ Կառլոս Սանտանան՝ Santana խմբի առաջատարը, կորցրել է գիտակցությունը Դետրոյթի (ԱՄՆ, Միչիգան ​​նահանգ) մերձակայքում տեղի ունեցած համերգի ժամանակ, հայտնում է TMZ-ը։ 75-ամյա երաժիշտը մի քանի երգ երգելուց հետո ուշագնաց է եղել՝ նա նախ նստել է բեմի վրա, իսկ հետո ընկել մեջքի վրա։ Տեղում աշխատող բժիշկներն օգնել են նրան և իջեցրել բեմից։ Սանտանայի ներկայացուցիչն ուշագնացությունը վերագրել է շոգին և ջրազրկմանը: «Գրեմմի»-ի բազմակի մրցանակակիրը տեղափոխվել է...

Բրեդ Փիթը կարմիր գորգին է հայտնվել կիսաշրջազգեստով. համարձակ որոշումը ոչ բոլորին է դուր եկել

Շատ շուտով կինոէկրաններին կհայտնվի «Bullet Train» ֆիլմը, որի գլխավոր դերում Բրեդ Փիթն է, ուստի Եվրոպայում այժմ ակտիվորեն ընթանում են մարտաֆիլմի ցուցադրությունները։ Նախօրեին դերասանական կազմը՝ Բրեդ Փիթի գլխավորությամբ, հայտնվել է Փարիզում ֆիլմի ցուցադրության կարմիր գորգին։ Այս անգամ Փիթի կերպարը հույզերի փոթորիկ է առաջացրել՝ ոգևորությունից մինչև բացասական էմոցիաներ։ Բրեդ Փիթը ներկայացել է ոչ սովորական ոճի հագուստով, ինչը վրդովվեցրել է շատերին և նույնիսկ համացանցում վեճի...

Էլթոն Ջոնը հայտարարել է համերգային շրջագայությունների ավարտի

Բրիտանացի երգիչ-երգահան Էլթոն Ջոնն իր Farewell Yellow Brick Road Tour համերգային շրջագայության շրջանակում ունեցած 55-րդ համերգին, որը տեղի է ունեցել ամերիկյան Միչիգան ​​նահանգի Դեթրոյթ քաղաքում, հայտարարել է, որ այլևս համերգային շրջագայությունների չի մեկնի, հայտնում է hellomagazine.com-ը։ 75-ամյա երգչի խոսքով՝ ինքն այլևս չի ցանկանում ճանապարհորդել աշխարհով մեկ։ «Հիմա կարող եմ ձեզ ասել, որ  սա վերջն է։ Առանց երաժշտության չեմ մնա, բայց այլևս չեմ ուզում թափառել աշխարհով...

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքն ամուսնացել են

Նախօրեին հայտնի դարձավ, որ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն ու դերասան Բեն Աֆլեքն ամուսնացել են։ Բաժանվելուց մոտ 20 տարի անց զույգն ամուսնական երդում է տվել Նևադա նահանգում՝ Լաս Վեգասի մատուռներից մեկում, որին ներկա էին միայն իրենց ամենամտերիմ ընկերները և ընտանիքի անդամները: Ինչպես հայտնում է TMZ-ը, զույգը ամուսնության վկայական է ստացել Նևադայի Քլարկ շրջանում, որտեղ գրված են ամուսինների լրիվ անունները՝ Բենջամին Գեզա Աֆլեք...

Լեդի Գագան խոստովանել է, որ ցանկացել է հեռանալ բեմից

Երգչուհի, դերասանուհի Լեդի Գագան Twitter-ի իր բաժանորդներին պատմել է, որ մտածում էր առողջական խնդիրների պատճառով կարիերան ավարտելու մասին։ «Կային պահեր, երբ մտածում էի, որ այլեւս բեմ չեմ բարձրանա։ Ես այնքան տխուր էի, որ այդ ցավալի մղձավանջից բացի այլ բանի մասին չէի կարողանում մտածել։ Բայց ես նրան հաղթեցի սիրո, աջակցության, վստահության, ճշմարտացիության, քաջության և նվիրվածության շնորհիվ»,- գրել է երգչուհին։ 2017 թվականին Լեդի...

Էմիլիա Քլարկը պատմել է, որ գլխուղեղի երկու վիրահատությունից հետո իր ուղեղի «մի փոքրիկ կտոր պակասում է»

Էմիլիա Քլարկն առավել հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալում Դեյներիսի դերով։ Քչերը գիտեն, որ 2011 թվականին սերիալի երկրորդ եթերաշրջանին նախապատրաստվելիս դերասանուհու մոտ անևրիզմ է ախտորոշվել (արյունատար անոթի կամ սրտի խոռոչի տեղային լայնացումը՝ պատի ձգման և այտուցման հետևանքով)։ Այդ ժամանակ թվում էր, թե դերասանուհուն հաջողվել է ապաքինվել, բայց երկու տարի անց Էմիլիան կրկին հիվանդանոցում էր․․․ Այժմ ամեն ինչ անցյալում է, և դերասանուհին նույնիսկ բարեգործական...

«Ծառուկյան» հիմնադրամին է օտարվել Հատիս լեռան գագաթը․ տարածքը ներառում է նաև հնավայրը

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեփականության իրավունքով ձեռք է բերել Հատիս լեռան վրա գտնվող 9 հողակտոր։ Հողակտորների կադաստրային կոորդինատները համադրելով արբանյակից արված լուսանկարների հետ՝ պարզ է դառնում, որ այն գտնվում է անմիջապես Հատիս լեռան գագաթին։ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ձեռք բերած հողակտորները ներառում են նաև Հատիսի բերդ կոչվող հնագիտական վայրը։ «Բնականաբար կտանք Հիսուս Քրիստոսի արձանի շինթույլտվությունը». համայնքի ղեկավար Կոտայքի մարզի Ակունք համայնքի...

50 Cent-ը կնկարահանվի տիկտոկերների մասին սարսափ ֆիլմում

Ռեփեր 50 Cent-ը կնկարահանվի «Skill House» սարսափ ֆիլմում: Ֆիլմն այն մասին է, թե ինչի են բլոգերները պատրաստ հանուն հաջողության և փառքի, հայտնում է Deadline-ը։ Ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը Ջոշ Սթոլբերգն է՝ հայտնի սարսափ ֆիլմերի հեղինակ՝ «Spiral: From The Book of Saw» (2020), «Saw 8» (2017), «Piranha 3D» (2010), «Sorority Row» (2009): «Skill House»-ը կլինի նոր ֆիլմաշարի առաջին ֆիլմը: Այն այժմ նկարահանվում է Լոս...

Էմբեր Հերդին չի հաջողվել չեղարկել Ջոնի Դեփին 10 մլն դոլար վճարելու մասին դատարանի վճիռը

Դատարանը մերժել է դերասանուհի Էմբեր Հերդի պահանջը՝ նախկին ամուսնու՝ դերասան Ջոնի Դեփի հայցով նոր դատավարություն անցկացնելու վերաբերյալ, գրում է The New York Post-ը։ «Վիրջինիայի դատարանը մերժել է Հերդի պահանջը՝ Դեփի հայցով նոր դատավարություն անցկացնելու վերաբերյալ», - հայտնում է լրատվամիջոցը։ Ավելի վաղ Էմբեր Հերդի փաստաբանները դատարանին խնդրել էին հաշվի առնել նախորդ դատավարության ընթացքում թույլ տրված սխալները և նոր դատավարություն նշանակել զրպարտության գործով։ Դերասանուհու դատապաշտպանների խոսքով՝ ծանուցումներից մեկը սխալ...

Ժերար Պիկեն լքել է սիրուհուն՝ Շակիրայի հետ հարաբերությունները փրկելու համար․ MARCA

Հունիսի սկզբին Ժերար Պիկեն և Շակիրան պաշտոնապես հայտարարեցին իրենց բաժանման մասին՝ 12 տարվա հարաբերություններից հետո։ Սակայն ֆուտբոլիստն ամուսնալուծության ֆոնին հակասական քայլեր է անում. վերջերս նա վախեցնում էր երգչուհուն, որ դատի է տալու իր որդիների նկատմամբ լիարժեք խնամակալություն ունենալու համար, այնուհետև մի քանի օր հետո խնդրել էր մոռանալ այդ մասին։ Հասարակությունը ցնցվել էր՝ իմանալով, որ Պիկեն Շակիրային «փոխարինել» է մատուցողուհու հետ։ Ըստ լուրերի՝ Պիկեն անգամ...

Վերջին թարմացումները

84,191երկրպագուներըLike
0հետևողներըFollow
62հետևողներըFollow
44բաժանորդներըբաժանորդագրվել