1.ՄԵՐ ՄԱՍԻՆ
- ԿԱՅՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
3.ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ՄԵՆՔ ԼՐԱՀՈՍ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
3.1 ԼՐԱՀՈՍ՝ սեփական աղբյուրներով
3.2 ԼՐԱՀՈՍ՝ ընթերցողների նամակների հիման վրա
4.Ո՞Ր ԴԵՊՔՈՒՄ ԸՆԹԵՐՑՈՂԻ ՈՒՂԱՐԿԱԾ ՆՅՈՒԹԵՐԸ ԿԱՅՔՈՒՄ ՉԵՆ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ
- Ո՞Ր ԴԵՊՔՈՒՄ ԵՆ ԿԱՅՔԻՑ ՆՅՈՒԹԵՐ ՀԵՌԱՑՎՈՒՄ
- ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ՄԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
- ԷԹԻԿԱՅԻ ՆՈՐՄԵՐ ԸՆԵՐՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
- ՄԵՐ ՄԱՍԻՆ
LosArmNews.com կայքը գործում է 2015 թվականից: Այն ստեծվել է ծառայելու որպես ազատ հարթակ բոլոր այն ընթերցողների համար, ովքեր ուզում են բարձրաձայնել ու հանրային ուշադրություն հրավիրել իրենց հուզող այս կամ այն հարցի վրա, բայց չունեն հնարավորություն ու կապեր:
Կայքը խրախուսում է խոսքի ազատ և անկախ արտահայտումը, այլընտրանքային տեղեկատվության տարածումը, ինֆորմացիոն բազմազանությունը:
Այստեղ հրապարակվում է օպերատիվ ու հրատապ լրատվություն, ինչպես նաև սենսացիոն բացահայտումներ, էքսկլյուզիվ հարցազրույներ ու վերլուծություններ:
Թեմատիկ բազմազանության մեջ կայքը յուրահատուկ տեղ է հատկացնում Լոս Անջելեսի հայերի համայնքային խնդիրներին, ինչպես նաև հայրենիքի և արտաքին աշխարհի հետ ունեցած կապին:
LosArmNews.com կայքը չի արտահայտում որևէ քաղաքական խմբի տեսակետ: Կայքը բաց է անխտիր բոլոր քաղաքական հոսանքների ներկայացուցիչների առջև՝ իրենց տեսակետներն արտահայտելու համար, եթե այդ տեսակետները չեն պարունակում որևէ մեկի հասցեին անձնական վիրավորանք կամ զրպարտություն:
- ԿԱՅՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
LosArmNews.com կայքի խմբագրությունն առանձնացրել է տարիքային որոշակի շեմ, որի դեպքում բովանդակությունն արգելվում է: Մատուցվող լրատվությունը նախատեսված չէ 13 տարեկանից ցածր անձանց համար: Այնպես, որ կայք մուտք գործելիս, Դուք պետք է հաստատեք, որ Դուք առնվազն 13 տարեկան եք: Որոշ հարթակներ, ինչպիսին են `iTunes Store և Google Play-ը նախատեսում են տարիքային շեմ որոշակի ծառայություններից օգտվելու համար:
- ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ՄԵՆՔ ԼՐԱՀՈՍ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
- ԼՐԱՀՈՍ՝ սեփական աղբյուրներով
Այն, թե ինչպես և ինչ ճանապարհներով ենք մենք ապահովում ամենօրյա օպերատիվ ու օբյեկտիվ լրահոս, մեծապես պայմանավորված է տվյալ նյութի բովանդակոթունից:
Նյութերի մի մասն ապահովում են կայքի լրագրողներն ու թղթակիցներն, ովքեր առաջնորդվում են անաչառ լրատվություն ապահովելու սկզբունքով: Նրանք ձգտում են ապահովել նյութերի ճշգրտությունն ու բազմակողմանիությունը՝ բոլոր հնարավորություններն օգտագործելով տեղեկատվությունն առնվազն երկու աղբյուրից ճշտելու համար:
Կայքի լրագրողները սեփական հրապարակումներում զերծ են մնում վիրավորանքներից, որակումներից, պիտակավորումներից:
Նրանք հարգում են զրուցակիցների խնդրանքը՝ չհրապարակել իրենց անունը, տեղեկատվության աղբյուրը կամ չհրապարակել մասնավոր զրույցում իրենց հայտնած տեղեկությունը:
Ցանկացած հրապարակման դեպքում կայքը պահում է դիմացինի մասնավոր կյանքի պաշտպանության, անձնական կյանքի անձեռնմխելիության, ազատության իրավունքը: Որևէ հրապարակման մեջ մենք չենք հանրայնացնում նյութի հերոսի անձնական որևէ տվյալ՝ բնակության հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե, գաղտանաբառեր…
- ԼՐԱՀՈՍ՝ ընթերցողների նամակների հիման վրա
Կայքն ընթերցողներին լիարժեք հնարավորություն է տալիս ձևավորել օրակարգ ու դառնալ նյութի հեղինակ՝ բարձրաձայնելով սեփական խնդիրների մասին: Ինչպես արդեն նշեցինք, այն ազատ հարթակ է յուրաքանչյուրի համար, ով նամակի տեսքով կուղղարկի իր մտահոգությունը, գրառումը կամ ոչ պրոֆեսիանոլ լրագրողական հրապարակումը՝ պահպանելով մեր կողմից հայտարարվող որոշակի նորմեր:
Ընթերցողների ուղարկած խնդիրներն ու գրառումները հրապարակվում են անվճար հիմունքներով՝ առանց նրանցից նյութի տեղադրման համար որևէ գումար գանձելու: Նյութերը կհրապարակվում են բացառապես այն դեպքերում, եթե դրանք ուղարկվում են info@losarmnews.com էլեկտրոնային հասցեին կամ կայքի ֆեյսբուքյան պաշտոնական էջին:
Գրառման հեղինակ ընթերցողները պետք է հրապարակման տակ նշեն իրենց անուն-ազգանունը, բայց անվտանգության կանոններից ելնելով, խմբագրության որոշմամբ, որոշ դեպքերում դրանք կարող են հրապարակվել առանց ստորագրվելու:
Նշենք, որ կայքի էլեկտրոնային հասցեին ուղարկած նամակները դիտարկվում են, եթե համապատասխանում են չափորոշիչներին: Կհրապարկվի ընթերցողի ուղարկած գրառումը, թե ոչ, կայքի խմբագրությունն արձագանքում է բացառապես պաշտոնական պատասխան նամակի տեսքով:
Հետագա խնդիրներից խուսափելու համար կայքի անձնակազմը բացառում է ընթերցողների հետ անձնապես կապի դուրս գալու տարբերակը:
- Ո՞Ր ԴԵՊՔՈՒՄ ԸՆԹԵՐՑՈՂԻ ՈՒՂԱՐԿԱԾ ՆՅՈՒԹԵՐԸ ԿԱՅՔՈՒՄ ՉԵՆ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ
Եթե գրառումը պարունակում է հայհոյանք, վիրավորանք, բացահայտ կեղծիք, ապա կայքի խմբագրության կողմից այն չի հրապարկվում:
Եթե հետագայում պարզվում է, որ հրապարակված բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը, հրապարակումն անմիջապես հեռացվում է կայքից, որոշ՝ մասնավոր դեպքերում, խմբագրության որոշմամբ կայքում տեղադրվում է նաև հերքում:
- Ո՞Ր ԴԵՊՔՈՒՄ ԵՆ ԿԱՅՔԻՑ ՆՅՈՒԹԵՐ ՀԵՌԱՑՎՈՒՄ
Հրապարակված հոդվածները կայքից հեռացվում են ԲԱՑԱՌԱՊԵՍ խմբագրության որոշմամբ՝ առանց որևէ մեկի կամայականության:
Նյութերի հեռացման վերաբերյալ խնդրանք-առաջարկներով կայքը համագործակցության չի գնում:
- ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ՄԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
LosArmNews.com կայքում տեղադրվում են նաև գործընկեր լրատվամիջոցների հեղինակած հրապարակումներից: Ցանկացած նյութի դեպքում, որը վերցվում է այլ լրատվամիջոցից և վերահրապարակվում է մեր կայքում, պահվում է գործընկեր լրատվամիջոցի հեղինակային իրավունքը:
Նյութը կայքում տեղադրվում է նպատակն արդարացնող չափով և ՊԱՐՏԱԴԻՐ ակտիվ հղում է տրվում սկզբնաղբյուր կայքին:
- ԷԹԻԿԱՅԻ ՆՈՐՄԵՐ ԸՆԵՐՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Բարձր գնահատելով ընթերցողի ցանկությունն արձագանքելու կայքում հրապարակված նյութերին, մասնակցելու ծավալվող քննարկումներին՝ այնուամենայնիվ կայքն ունի որոշ կանոններ, որոնց պետք է հետևեն ընթերցողները:
Ընթերցողները մեկնաբանություն գրելիս պետք է խուսափեն վիրավորական արտահայտություններից և զրպարտչական տեղեկությունների տարածումից, այլապես մեկնաբանությունները կարող են հեռացվել կայքից:
Ընթերցողը կարող է վիճարկել հրապակման բովանդակությունը, բայց արգելվում է հարձակումներ գործել, մեղադրել կամ հայհոյել հրապարակման հեղինակին կամ այլ մեկնաբանությունների հեղինակներին:
Կայքում չեն հրապարակվում բոլոր այն մեկնաբանությունները, որոնք հիմնված են անհատի կամ անհատների խմբի հանդեպ ատելության կամ կրոնի, սեռական կողմնորոշման, ազգության կամ տարիքի նկատմամբ կարծրատիպերի վրա: