Շատ շուտով կինոէկրաններին կհայտնվի «Bullet Train» ֆիլմը, որի գլխավոր դերում Բրեդ Փիթն է, ուստի Եվրոպայում այժմ ակտիվորեն ընթանում են մարտաֆիլմի ցուցադրությունները։ Նախօրեին դերասանական կազմը՝ Բրեդ Փիթի գլխավորությամբ, հայտնվել է Փարիզում ֆիլմի ցուցադրության կարմիր գորգին։ Այս անգամ Փիթի կերպարը հույզերի փոթորիկ է առաջացրել՝ ոգևորությունից մինչև բացասական էմոցիաներ։
Բրեդ Փիթը ներկայացել է ոչ սովորական ոճի հագուստով, ինչը վրդովվեցրել է շատերին և նույնիսկ համացանցում վեճի թեմա դարձել:
Բրեդ Փիթը կրել է կիսաշրջազգեստ՝ կոպիտ կոշիկներով։ Իսկ որպես աքսեսուար՝ ավելացրել է արևային ակնոցներ և մի քանի մետաղական կախազարդ։