Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքն ամուսնացել են

Նախօրեին հայտնի դարձավ, որ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն ու դերասան Բեն Աֆլեքն ամուսնացել են։ Բաժանվելուց մոտ 20 տարի անց զույգն ամուսնական երդում է տվել Նևադա նահանգում՝ Լաս Վեգասի մատուռներից մեկում, որին ներկա էին միայն իրենց ամենամտերիմ ընկերները և ընտանիքի անդամները:

Ինչպես հայտնում է TMZ-ը, զույգը ամուսնության վկայական է ստացել Նևադայի Քլարկ շրջանում, որտեղ գրված են ամուսինների լրիվ անունները՝ Բենջամին Գեզա Աֆլեք և Ջենիֆեր Լին Լոպես։