59 տարեկանում կյանքից հեռացել է ռեփեր Քուլիոն, որը հայտնի է «Gangsta’s Paradise» հիթով, գրում է nytimes.com-ը։
Լրագրողների տեղեկություններով՝ արտիստի մարմինը գտել է նրա ընկերը՝ տան հատակին ընկած։ Երաժիշտը մահացել է մինչ շտապօգնության ժամանելը։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու մահվան պատճառը։
Հիշեցնենք, որ Gangsta’s Paradise երգը գրվել է 1995 թվականին «Վտանգավոր մտքեր» ֆիլմի համար։ Քուլիոն այն ձայնագրել է ռեփեր L.V.-ի հետ: Թրեքը դարձավ իսկական հիթ և արժանացավ «Գրեմմի»-ի։