Էլթոն Ջոնը հայտարարել է համերգային շրջագայությունների ավարտի

Բրիտանացի երգիչ-երգահան Էլթոն Ջոնն իր Farewell Yellow Brick Road Tour համերգային շրջագայության շրջանակում ունեցած 55-րդ համերգին, որը տեղի է ունեցել ամերիկյան Միչիգան ​​նահանգի Դեթրոյթ քաղաքում, հայտարարել է, որ այլևս համերգային շրջագայությունների չի մեկնի, հայտնում է hellomagazine.com-ը։

75-ամյա երգչի խոսքով՝ ինքն այլևս չի ցանկանում ճանապարհորդել աշխարհով մեկ։

«Հիմա կարող եմ ձեզ ասել, որ  սա վերջն է։ Առանց երաժշտության չեմ մնա, բայց այլևս չեմ ուզում թափառել աշխարհով մեկ։ Ես դա անում եմ 17 տարեկանից»,- ասել է Էլթոն Ջոնը:

Հիշեցնենք, որ Farewell Yellow Brick Road Tour-ը տևում է արդեն չորս տարի: Արտիստը նախատեսում է շրջագայությունն ավարտել 2023 թվականի հուլիսին։