Գլխավոր Հեղինակները Հաղորդագրություն LosArmNews

LosArmNews

16728 ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում արգելափակել է նոր տարածքների միավորումը չճանաչող բանաձեւի նախագիծը

Ալբանիան եւ ԱՄՆ-ը ՄԱԿ Անվտանգության խորհրդին են ներկայացրել բանաձեւի նախագիծ, որը չի ճանաչում Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաեւ Զապորոժիեի եւ Խերսոնի շրջանների հանրաքվեները, Ռուսաստանը վետո է դրել դրա վրա, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ Քվեարկության ժամանակ փաստաթղթին կողմ է քվեարկել տասը երկիր, դեմ՝ չորսը, այդ թվում՝ Բրազիլիան ու Չինաստանը։ Փաստաթղթում Ռուսաստանի Դաշնության գործողություններն անվանվում են անօրինական, նշվում է, որ...

Բայդենը Պուտինին նախազգուշացրել է, որ նա «չի մարսի» Ռուսաստանի Դաշնությանը նոր տարածքների միացումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին նախազգուշացրել է, որ նա «չի մարսի» Ռուսաստանի Դաշնությանը նոր տարածքների միացումը, հայտնում է AP-ն։ Բայդենն ասել է, որ իր վարչակազմը կաջակցի բռնակցված տարածքները ուժով հետ վերցնելու Ուկրաինայի ցանկացած փորձին՝ հիմք ստեղծելով հետագա ռազմական գործողությունների համար: «Ամերիկան ու նրա դաշնակիցները չեն վախենա Պուտինից եւ նրա անխոհեմ խոսքերից ու սպառնալիքներից»,- լրագրողներին ասել է Բայդենը։ Նա հավելել է, որ...

Բայդենին կոչ են արել աջակցել ԱՄՆ-ում էներգիայի ներքին արտադրության ընդլայնմանը

Ավելի քան մեկ տասնյակ պաշտոնաթող սպաներ եւ ազգային անվտանգության ներկայացուցիչներ նախագահ Ջո Բայդենին կոչ են անում աջակցել ԱՄՆ-ում էներգիայի ներքին արտադրության ընդլայնմանը` ի շահ ազգային անվտանգության եւ որպես պաշտպանություն Ռուսաստանի պես հակառակորդներից: ԱՄՆ բանակի պաշտոնաթող գեներալ-մայոր Ջեյմս «Սփայդեր» Մարքսը նամակ է ուղարկել Սպիտակ տուն՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն ունի էներգետիկ ռեսուրսներ՝ «Ռուսաստանի վերահսկողությունը աշխարհի էներգակիրների վրա սահմանափակելու համար»։ Fox News Digital-ի հետ...

Ջեյմս Բոնդի նկարահանումների ժամանակ վնասված Aston Martin-ը 3 միլիոն դոլարով է վաճառվել

Մեծ Բրիտանիայում կայացել է Christie's-ի բարեգործական աճուրդ, որում վաճառքի է հանվել լեգենդար Aston Martin DB5 սպորտային մեքենան, որը վարել է Ջեյմս Բոնդը «Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմում։ Նկարահանումների ժամանակ մեքենան լրջորեն վնասվել էր։ Սակայն դա չի խանգարել անանուն գնորդին նրա համար 3,2 մլն դոլար վճարել, գրում է Motor-ը։ Ֆիլմի համար ստեղծվել է ութ միանման Aston Martin DB5: Դրանցից յուրաքանչյուրը հագեցած է...

Մեկնարկել է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը

Սեպտեմբերի 26-ին մեկնարկել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ամենամյա «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, որն ավանդաբար անցկացվում է սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 8-ը (Կոմիտաս Վարդապետի ծննդյան օրերը՝ հին և նոր տոմարներով): Կոմիտաս Վարդապետի 153-ամյակի առթիվ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը հոգեհանգստյան կարգ է մատուցել Կոմիտասի անվան պանթեոնում, որի ընթացքում հոգևոր երգասացություններ է կատարել «Գեղարդ» երգեցիկ խումբը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Կոմիտասի թանգարան- ինստիտուտի աշխատակազմը, մշակութային գործիչներ և արվեստասերներ ծաղիկներ են խոնարհել Վարդապետի շիրիմին: Այնուհետև հնչեցվել է թանգարանի զանգը։ Իրավիճակով պայմանավորված՝ այս տարի «Կոմիտաս»...

Մահացել է 90-ականների հայտնի «Gangsta’s Paradise» հիթի հեղինակ Քուլիոն

59 տարեկանում կյանքից հեռացել է ռեփեր Քուլիոն, որը հայտնի է «Gangsta's Paradise» հիթով, գրում է nytimes.com-ը։ Լրագրողների տեղեկություններով՝ արտիստի մարմինը գտել է նրա ընկերը՝ տան հատակին ընկած։ Երաժիշտը մահացել է մինչ շտապօգնության ժամանելը։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու մահվան պատճառը։ Հիշեցնենք, որ Gangsta's Paradise երգը գրվել է 1995 թվականին «Վտանգավոր մտքեր» ֆիլմի համար։ Քուլիոն այն ձայնագրել է ռեփեր L.V.-ի հետ: Թրեքը դարձավ...

Երևանի քաղաքային պանթեոնում տեղադրվել է երգիչ Հայկոյի արձանը

Երևանի քաղաքային պանթեոնում տեղադրվել է երգիչ Հայկոյի արձանը։ Քանդակագործն է Դավիթ Մինասյանը: Այսօր Հայկոյի մահվան տարելիցն է։

Անջելինա Ջոլին կոչ է արել Իրանի իշխանություններին դադարեցնել կանանց վերահսկողությունը

Հոլիվուդյան դերասանուհի, ռեժիսոր Անջելինա Ջոլին սոցցանցերում պաշտպանել է իրանցի կանանց այդ երկրում շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին՝ Մահսա Ամինիի մահվան դեպքից հետո: Ըստ Մահսա Ամինիի հարազատների՝ աղջիկը մահացել է շարիաթի նորմերի պահպանմանը հետևող ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու պատճառով, գրում է The Independent-ը։ Ջոլին մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցում կանայք իրենց մազերը կտրում են՝ ի նշան բողոքի։ Վերջին լուսանկարում նա գրել է. «Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն...

Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի պատմությունը.

Պատահում է, որ մարդիկ ստեղծված են լինում միմյանց համար, բայց հանգամանքները խանգարում են միասին լինել։ Հաճախ, եթե նրանց հաջողվում է հաղթահարել դրանք, ստանում են երկրորդ հնարավորություն։ Կարևորն այն բաց չթողնելն է, քանի որ երկրորդ փորձը կարող է ավելի հաջող լինել, քան առաջինը, հատկապես, եթե բաժանումը պայմանավորված է եղել զգացմունքների հետ կապ չունեցող պատճառներով։ Երբեմն հարաբերություններին երկրորդ հնարավորություն տալը ողջամիտ...

Ջոնի Դեփը 3,6 միլիոն դոլարով վաճառել է Ալ Պաչինոյի և Բոբ Դիլանի դիմանկարները

Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը 3,6 մլն դոլարով վաճառել է Ալ Պաչինոյի և Բոբ Դիլանի դիմանկարները, ինչպես նաև իր ստեղծած՝ հոլիվուդյան աստղերի և ռոք երաժշտության դեմքերի պատկերներով արտ-տպագրությունների հավաքածուից այլ իրեր, հայտնում է Sky News-ը։ Դեփն անձամբ է ստեղծել Friends & Heroes հավաքածուն՝ պատկերելով Բոբ Դիլանին, Ալ Պաչինոյին, Քիթ Ռիչարդսին, Էլիզաբեթ Թեյլորին և այլ հայտնի մարդկանց։ Ընդհանուր առմամբ, Դեփը Castle Fine Art առցանց խանութում վաճառքի է հանել...

Վերջին թարմացումները

84,191երկրպագուներըLike
0հետևողներըFollow
62հետևողներըFollow
44բաժանորդներըբաժանորդագրվել