LosArmNews
Անջելինա Ջոլին դստեր հետ ներկա է գտնվել Måneskin-ի՝ Հռոմում կայացած համերգին
Օրերս Անջելինա Ջոլիին նկատել են դստեր հետ Իտալիայում կայացած համերգի ժամանակ:
Հանգստյան օրերին պապարացիներն Անջելինային ֆիքսել են դստեր հետ Հռոմում՝ Måneskin ռոք խմբի համերգի ժամանակ։ Դատելով լուսանկարներից՝ դերասանուհին լավ ժամանակ է անցկացրել 16-ամյա Շայլոյի հետ։
Ջոլին ընտրել է սև վերնաշապիկ և համապատասխան երանգի տաբատ։ Դուստրը հետևել է աստղային մոր օրինակին. Դերասանուհու երկրպագուները նշել են, թե ինչպես է տարիքի հետ Շայլոն ավելի ու ավելի նմանվում...
Դպրոցների ավարտական վկայականներն այս տարի տրվում են բացառապես էլեկտրոնային տարբերակով
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց, որ կա ռազմավարական ծրագիր կրթության ոլորտը թվայնացնելու համար և ավարտական վկայականներն էլեկտրոնային տարբերակով տրամադրելն այդ ծրագրի մի մասն է: Նպատակը փաստաթղթաշրջանառությունն ավելի դյուրին, հաշվետվողականության մակարդակն էլ ավելի բարձր դարձնելն է:
«Գործընթացը բարեհաջող իրականացրել ենք: Համակարգը բաց է, աշխատում է և արդեն իսկ էլեկտրոնային տարբերակով տրամադրում են ավարտական...
Netflix-ը կֆինանսավորի Ջոնի Դեփի մասնակցությամբ ֆիլմը
Netflix Inc․-ը նախատեսում է ֆինանսավորել և հեռարձակել Ջոնի Դեփի մասնակցությամբ առաջին լիամետրաժ ֆիլմը նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի հետ դերասանի երկարատև դատական գործընթացից հետո, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
Նյութում ասվում է, որ Դեփը կմարմնավորի թագավոր Լուի XV-ին։ Ռեժիսոր Մայվեն Լե Բեսկոն, որը նաև կմարմնավորի Լուի XV-ի հայտնի սիրուհի Մադամ դյու Բարիին, ասել է, որ ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2023 թվականին՝ ֆրանսիական կինոթատրոններում,...
Կարգին Հայկոյի մարտահրավերը
Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի 2018-21թթ.-ի գործունեության մասին մամուլում տեղ գտած հրապարակմանը, երբ պարզվել էր, որ քաղաքի բյուջեին հասցված վնասը չափվում է տասնյակ միլիոնավոր դոլարներով՝ Մարության Հայկը, այդ ամենն, ըստ էության, համարելով՝ դավադրություն՝ իր դեմ նյութված քաղաքական նպատակներով, հայտարարել է, թե Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չի կայացրել:
Հայկոն այդպես էլ չի հիմնավորել կամ հերքել կատարված թալանում ունեցած իր...
Հայաստանում արսենների միջոցով ազգակործան քարոզ է տարվում՝ ծածուկ ու խնամքով, որի վերջնարդյունքը նոր ցեղասպանությունն է դառնալու
Թորոսյան Արսենը, կրկին փորձելով սեփական հասակից թռչել վեր, խորացել է աշխարհաքաղաքական թեմաների մեջ՝ ակամա բացահայտելով ՔՊ-ի իրական կեցվածքը՝ ՀՀ-ի համար կենսական մի խնդրում. սա, պարզվում է, դեմ է ոչ միայն հայ-թուրք-ադրբեջանական թշնամանքին, որի աղբյուրը, բնակնաբար Հայաստանն է դիտարկում, այլև՝ Մինսկի խմբին՝ գտնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն իսկապես կորցրել է իր երբեմնի կենսունակությունը՝ պայմանավորված աշխարհաքաղաքական փոփոխություններով:
«Թե՛ տարբեր օրակարգեր ունեցող ներքին...
Սկանդալ՝ գռզոյական թիմում
Հայկական զլմ-ներից մեկի տրամադրության տակ է հայտնվել Նիկոլի շոֆեռի մասնակցությամբ մի տեսանյութ՝ նկարահանված Ծաղկաձորի խաղատներից մեկում: Խոսքն Արթուր (Ամիգո) Ղուկասյանի մասին է, որն, ըստ տեղեկությունների, խաղատներից մեկում 7-10 հազար դոլար գումար է կրվել, իսկ այնուհետև հայտնվել խաղատան սև ցուցակում:
Փաշինյան Նիկոլի ու նրա ողջ խունտայի քաղաքական կարիերայի վրա խիստ դրական ազդեցություն ունեցած թեզիսներից մեկն էլ ժամանակին կազինոների թեման էր: Մասնավորապես՝...
Շատունովի աճյունամոխրի մի մասը շաղ կտան Գերմանիայի լճի վրա
Ռուսական «Ласковый май» խմբի առաջատար Յուրի Շատունովի աճյունամոխրի մի մասը թաղվել է Մոսկվայի Տրոեկուրովսկոյե գերեզմանատանը, իսկ մյուս մասը կտեղափոխվի Գերմանիա, որտեղ այն շաղ կտան լճի վրա, հայտնում է РИА «Новости»-ն։
«Գերմանիայում Յուրային երկրորդ անգամ ոչ ոք չի թաղի, կարող է լինել միայն մեկ թաղում։ Մնացած աճյունամոխիրը շաղ կտանք Գերմանիայում լճի վրա, ինչպես խնդրել է Յուրան»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 48 տարեկանում մահացել է...
Հայտնի «I Believe I Can Fly» երգի կատարող Ար Քելլին դատապարտվել է 30 տարվա ազատազրկման
Ռոբերտ Քելլին (Ար Քելլի), որն աշխարհում հայտնի է I Believe I Can Fly հիթով, դատապարտվել է 30 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել սեռական շահագործման նպատակով մարդկանց առևտրի և ռեկետի համար, «տուժածների» թվում կան անչափահասներ, հայտնում է The Guardian-ը։
Երգիչը չի ընդունում իր մեղքը։ Ասուլիսում նրա փաստաբաններն ասել են, որ մտադիր են բողոքարկել դատավճիռը։
Մի քանի տարի առաջ նրան մեղադրանք է առաջադրվել անչափահասների և...
Disney-ը կարող է կորցնել Միկի Մկնիկի բացառիկ իրավունքները
Disney-ը կարող է կորցնել Միկի Մկնիկի բացառիկ իրավունքները՝ վաղեմության ժամկետի պատճառով, հայտնում է The Guardian-ը։
Համաձայն ԱՄՆ-ի հեղինակային իրավունքի մասին օրենքի՝ Disney զվարճանքների ոլորտի հսկան շուտով կարող է կորցնել բացառիկ իրավունքներն ապրանքանիշի համաշխարհային ճանաչում ունեցող կերպարների հանդեպ, այդ թվում՝ Միկի Մկնիկի:
Անիմացիոն կերպարը ստեղծվել է 1928 թվականի հոկտեմբերի 1-ին։ 2024 թվականին Մկնիկը պետք է դառնա հանրային սեփականություն, երբ հեղինակային իրավունքի ժամկետը լրանա։ Սա՝ հաշվի...
Netflix-ը Շվարցենեգերի մասնակցությամբ սերիալ կնկարահանի
Netflix սթրիմինգային ծառայությունը հատուկ գործակալների ընտանիքի մասին սերիալ կնկարահանի, որի գլխավոր դերում կլինի Առնոլդ Շվարցենեգերը, հաղորդում է Deadline-ը:
Շվարցենեգերը նաև սերիալի պրոդյուսերը կլինի: Ֆիլմի ռեժիսորը և գործադիր պրոդյուսերը կլինի Ֆիլ Աբրահամը, իսկ սցենարի հեղինակը՝ Նիք Սանտորան:
Սերիալի գլխավոր հերոսները հայր ու դուստր են, որոնք պարզում են, որ գաղտնի աշխատում են հատուկ ծառայությունների համար։ Նրանք կփորձեն լուծել ընտանեկան կոնֆլիկտները՝ մասնակցելով համատեղ առաքելությունների։