Լեդի Գագան խոստովանել է, որ ցանկացել է հեռանալ բեմից

Երգչուհի, դերասանուհի Լեդի Գագան Twitter-ի իր բաժանորդներին պատմել է, որ մտածում էր առողջական խնդիրների պատճառով կարիերան ավարտելու մասին։

«Կային պահեր, երբ մտածում էի, որ այլեւս բեմ չեմ բարձրանա։ Ես այնքան տխուր էի, որ այդ ցավալի մղձավանջից բացի այլ բանի մասին չէի կարողանում մտածել։ Բայց ես նրան հաղթեցի սիրո, աջակցության, վստահության, ճշմարտացիության, քաջության և նվիրվածության շնորհիվ»,- գրել է երգչուհին։

2017 թվականին Լեդի Գագայի մոտ ախտորոշվել է հազվագյուտ քրոնիկ հիվանդություն՝ ֆիբրոմիալգիա, որն ուղեկցվում է ոսկրամկանային համակարգում սուր ցավերով։ Բացի այդ, 2020 թվականին երգչուհին խոսել է հոգեկան առողջության խնդիրների մասին, որոնց պատճառով մեկ անգամ չէ, որ մտածել է ինքնասպանության մասին։

Այժմ Գագան սկսել է իր Chromatica Ball շրջագայությունը։ Առաջին համերգը տեղի է ունեցել հուլիսի 17-ին՝ Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում։