Երաժիշտ Կառլոս Սանտանան՝ Santana խմբի առաջատարը, կորցրել է գիտակցությունը Դետրոյթի (ԱՄՆ, Միչիգան նահանգ) մերձակայքում տեղի ունեցած համերգի ժամանակ, հայտնում է TMZ-ը։
75-ամյա երաժիշտը մի քանի երգ երգելուց հետո ուշագնաց է եղել՝ նա նախ նստել է բեմի վրա, իսկ հետո ընկել մեջքի վրա։ Տեղում աշխատող բժիշկներն օգնել են նրան և իջեցրել բեմից։
Սանտանայի ներկայացուցիչն ուշագնացությունը վերագրել է շոգին և ջրազրկմանը: «Գրեմմի»-ի բազմակի մրցանակակիրը տեղափոխվել է կլինիկա՝ հետագա բարդություններից խուսափելու համար, սակայն, ըստ խոսնակի, արդեն իրեն լավ է զգում: