Հունիսի սկզբին Ժերար Պիկեն և Շակիրան պաշտոնապես հայտարարեցին իրենց բաժանման մասին՝ 12 տարվա հարաբերություններից հետո։ Սակայն ֆուտբոլիստն ամուսնալուծության ֆոնին հակասական քայլեր է անում. վերջերս նա վախեցնում էր երգչուհուն, որ դատի է տալու իր որդիների նկատմամբ լիարժեք խնամակալություն ունենալու համար, այնուհետև մի քանի օր հետո խնդրել էր մոռանալ այդ մասին։
Հասարակությունը ցնցվել էր՝ իմանալով, որ Պիկեն Շակիրային «փոխարինել» է մատուցողուհու հետ։ Ըստ լուրերի՝ Պիկեն անգամ ցանկանում էր ընտանիք կազմել նոր սիրելիի հետ և նույնիսկ ծանոթացրել էր նրան երեխաների հետ։ Սակայն իսպանական մամուլը գրում է, որ «Բարսելոնայի» 35-ամյա պաշտպանը դադարեցրել է սիրավեպը՝ Շակիրայի հետ հարաբերությունները փրկելու համար։