Ջեյմս Բոնդի նկարահանումների ժամանակ վնասված Aston Martin-ը 3 միլիոն դոլարով է վաճառվել

Մեծ Բրիտանիայում կայացել է Christie’s-ի բարեգործական աճուրդ, որում վաճառքի է հանվել լեգենդար Aston Martin DB5 սպորտային մեքենան, որը վարել է Ջեյմս Բոնդը «Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմում։ Նկարահանումների ժամանակ մեքենան լրջորեն վնասվել էր։ Սակայն դա չի խանգարել անանուն գնորդին նրա համար 3,2 մլն դոլար վճարել, գրում է Motor-ը։

Ֆիլմի համար ստեղծվել է ութ միանման Aston Martin DB5: Դրանցից յուրաքանչյուրը հագեցած է եղել զրահապատ դիմապակիով, պտտվող պետհամարանիշներով, գնդացրի մակետով եւ թափքի առջեւի ու հետեւի մասում քաշվող տարաններով։ Սրահում հայտնվել են անվտանգության կարկաս, հեռակառավարման վահանակ եւ ռադարի պատճեն։

Օգոստոսի վերջին աճուրդում վաճառվել էր 1964 թվականի Aston Martin DB5-ը, որը պատկանում էր Շոն Քոներիին։ Դերասանը մեքենան վարել է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի մասերից մեկում։