Գլխավոր Հեղինակները Հաղորդագրություն LosArmNews

LosArmNews

16728 ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանական բանակը հրթիռակոծում է Տավուշի մարզի Այգեպար և Չինարի գյուղերը. կան վիրավորներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` արդեն տևական ժամանակ է` ադրբեջանական բանակը ականանետներով հրթիռակոծման է ենթարկում Տավուշի մարզի Այգեպար և Չինարի գյուղերը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կան 2 վիրավորներ, ովքեր տեղափոխվել են Բերդի հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վիրավորներն են` Սևան քաղաքի բնակիչ, 19-ամյա Վլադիմիր Արամի Գևորգյանը և Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 22-ամյա Գոռ Համբարձումի Գևորգյանը: Վերջիններս ժամկետային զինծառայողներ են: Մեր տեղեկություններով` Գ....

Մահացել է նվիրյալ զինվորական. գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը

2015թ. սեպտեմբերի 1-ին իր մահկանացուն է կնքել նշանավոր պետական եւ ռազմական գործիչ, ՀՀ զինված ուժերի կայացման առաջամարտիկ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը: Գուրգեն Հարությունի Դալիբալթայանը ծնվել է 1926թ. հունիսի 5-ին, Վրաստանում` Բոգդանովկայի (այժմ` Նինոծմինդա) շրջանի Մեծ Արագյալ գյուղում: 1934-44 թթ. սովորել է Գորելովկայի միջն. դպրոցում: 1947-ին ավարտել է Թբիլիսիի հետեւակային ուսումնարանը: 1958-61 թթ. սովորել է Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվ. զինվորական համազորային ակադեմիայում:...

Ադրբեջանը իսլամիստների խմբեր է պատրաստում Հայաստանի դեմ

Իսլամական պետությունն ու Ադրբեջանը. Ադրբեջանի ավելի քան 1500 քաղաքացի կռվում է Իսլամական պետության զինված ջոկատներում, ընդդեմ սիրիական կառավարական զորքերի: Այդ մասին հայտարարվում է բացեիբաց: Timeturk տեղեկատվական գործակալությունը տեղեկացնում է, որ նրանք հիմնականում «Մահմուդ» ջոկատի կազմում են: 2014-ից Սիրիայում ու Իրաքում սպանվել է շուրջ 300 ադրբեջանցի, ինչի մասին ստիպված է եղել հայտարարել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը: Դեսպանատունը հայտարարել է նաեւ, որ գրոհայինները Սիրիա...

Թուրքիան երեկ անճանաչելիորեն փոխվել է

Հայ փորձագետները պնդում են, որ մինչեւ Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք կայանալու են նոյեմբերի 1-ին, երկրում իրավիճակը սրվելու է: Դա Հայաստանի համար կարող է նոր հնարավորություններ բացել, սակայն նաեւ անվտանգության լուրջ սպառնալիք դառնալ: Թուրքիան փոխվում է, այն արդեն փոխվել է: Օրերս ժամանակավոր կառավարություն է նշանակվել, որում առաջին անգամ քրդական կուսակցության ներկայացուցիչներ են ընդգրկվել: Նրանք արդեն սենսացիոն հայտարարություններ են անում: Օրինակ,...

Երկրպագուն մահացել է Բեյսբոլի գլխավոր հավաքականի խաղի ժամանակ

Շաբաթ երեկո Նյու Յորք Յանքիզի /New York Yankees/ և Ատլանտա Բրեյվզի /Atlanta Braves/ միջև Բեյսբոլի գլխավոր հավաքականի խաղի ժամանակ մահացել է 60 -անց մի երկրպագու։ Միջադեպը տեղի է ունեցել Ատլանտայի «Turner Field» մարզադաշտում: Վերևի տրիբունայից  հավասարակշռությունը կորցնելով՝ տղամարդը  ցած է ընկել, ու թեև անմիջապես շտապ օգնություն են ցուցաբերել, այնուամենայնիվ ծանր մարմնական վնասվածքների պատճառով «Grady Memorial” հիվանդանոցում  մահացել է. բժիշկները...

Քայնե Ուեստի նախագահ դառնալու ծրագիրը

Օգոստոսի 30-ին MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության ժամանակ Քայնե Ուեստը հայտարարել է, որ ծրագրեր ունի իր թեկնածությունը առաջադրել 2020 թվականի նախագահական ընտրություններին: Ժամեր անց ԱՄՆ-ի դեմոկրաատական կուսակությունն իր պաշտոնական Tweeter էջում այդ հայտարարությանն արձագանքել է հետևյալ կերպ`«Անցած գիշեր Քայնե Ուեստը իր թեկնածությունն է առաջադրել 2020 թվականի նախագահական ընտրությունների համար: Բարի գալուստ մրցավազք, պարոն Ուեստ: Ուրախ ենք Ձեզ ունենալ մեր շարքերում»: Թե...

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դուրս է գալիս վազքուղի

Նախագահը եռօրյա պաշտոնական այցով այսօր մեկնում է Ալյասկա: Պաշտոնական այցի հիմնական նպատակը տարածաշրջանի կլիմայական փոփոխության ազդեցության կարևորության ընդգծումն է: Սաղմոնի ձկնորսների այցելության և սառցադաշտերով շրջելու արանքում նա կհասցնի իր կարողությունները փորձել` մասնակցելով  NBC  հեռուստաալիքով հեռարձակվող Running Wild ռեալիթի շոուին, որի վարողն է բրիտանացի ճանապարհորդ Բեար Գրիլսը: Այս մասին որոշ ժամանակ առաջ դեռևս խոսակցություններ էին պտտվում: Գրիլսը հայտնի է որպես «Ապրել...

Փոփ արքայի 57-ամյակը

Oգոստոսի 29-ին կլրանար ամերիկացի երգիչ, երգահան, պրոդյուսեր, պարող, եւ դերասան Մայքլ Ջեքսոնի 57-ամյակը։ Հանգուցյալ Փոփ արքային (ի դեպ,այդ անունը  ստացել է իր վաղեմի ընկեր դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորից) հիշել էին նրա ընկերները, ընտանիքն ու երկրպագուները։ Ամբողջ ինտերնետը ողողված էր երգչի լուսանկարներով ու հաղորդագրություններով՝ մեծարելով երաժշտության ու պարի ոլորտում Ջեքսոնի ունեցած ավանդը։ Ինչպես բոլոր մեծ արտիստների, այնպես էլ փոփ արքայի անձնական կյանքը...

Ես ամենաանգրագետ երաժիշտն եմ. Սերժ Թանկյան

«Ես ամենաանգրագետ երաժիշտն եմ , ռոք չեմ սովորել, նույնիսկ դաշնամուր նվագել չգիտեի, սակայն 15-16 տարեկանում արդեն                                                  վստահ էի, որ դա է իմ կյանքի ճամփան»           Սերժ Թանկյան System of Down խմբի երկրպագուների մոտ...

Գլենդելի առաջնորդները քննարկում են Քաղաքի Խորհրդի կազմի ընդլայնումը և ընտրության ժամկետների տեղափոխությունը

Մոտավորապես 4 ամիս անց ընտրողների ճնշող մեծամասնությունը մերժել է քաղաքը ընտրատեղամասերի/շրջանների պառակտելու գաղափարը: Գլենդելի պաշտոնյաները մտածում են Քաղաքի Խորհուրդը ընդլայնել` 5-ի փոխարեն դարձնելով 7 անդամ և տեղափոխում են ավագանու ընտրությունները նոյեմբեր ամիս: Միջոցառում D /Measure D/, որը նախատեսում է քաղաքի կանոնադրության փոփոխություն, ներառվեց քվեաթերթիկներում այն բանից հետո, երբ Ապրիլ ամսին մի փաստաբան սպառնաց դատի տալ քաղաքին` պատճառաբանելով, որ այնտեղ առկա...

Վերջին թարմացումները

84,191երկրպագուներըLike
0հետևողներըFollow
62հետևողներըFollow
44բաժանորդներըբաժանորդագրվել