SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` արդեն տևական ժամանակ է` ադրբեջանական բանակը ականանետներով հրթիռակոծման է ենթարկում Տավուշի մարզի Այգեպար և Չինարի գյուղերը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կան 2 վիրավորներ, ովքեր տեղափոխվել են Բերդի հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վիրավորներն են` Սևան քաղաքի բնակիչ, 19-ամյա Վլադիմիր Արամի Գևորգյանը և Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 22-ամյա Գոռ Համբարձումի Գևորգյանը: Վերջիններս ժամկետային զինծառայողներ են: Մեր տեղեկություններով` Գ. Գևորգյանը գտնվում է ծանր կայուն վիճակում: