ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դուրս է գալիս վազքուղի

Նախագահը եռօրյա պաշտոնական այցով այսօր մեկնում է Ալյասկա: Պաշտոնական այցի հիմնական նպատակը տարածաշրջանի կլիմայական փոփոխության ազդեցության կարևորության ընդգծումն է:

Սաղմոնի ձկնորսների այցելության և սառցադաշտերով շրջելու արանքում նա կհասցնի իր կարողությունները փորձել` մասնակցելով  NBC  հեռուստաալիքով հեռարձակվող Running Wild ռեալիթի շոուին, որի վարողն է բրիտանացի ճանապարհորդ Բեար Գրիլսը: Այս մասին որոշ ժամանակ առաջ դեռևս խոսակցություններ էին պտտվում: Գրիլսը հայտնի է որպես «Ապրել ամեն գնով» արկածային հաղորդման վարող, որում նա հեռուստադիտողներին ցուցադրում է, թե ինչպես գոյատևել վայրի անտառներում և էքստրեմալ պայմաններում:

ԱՄՆ առաջնորդի մասնակցությամբ թողարկումների եթեր հեռարձակման ամսաթիվը  չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ դա կլինի 2015-ին:


Սա շոուի երկրորդ եթերաշրջանն է: Շոուի ժամանակ Գրիլսը հայտնիների հետ բարդ արշավներ է անցկացնում լեռներով ու անտառներով:  Հաղորդմանն արդեն մասնակցել են Քեյթ Հադսոնը, Միշել Ռոդրիգեսը և այլ հայտնիներ:


Օբաման կլինի ԱՄՆ առաջին նախագահը, ով կդառնա հեռուստաշոուի մասնակից նախագահության ընթացքում:


Ա.Ս.