Գլենդելի առաջնորդները քննարկում են Քաղաքի Խորհրդի կազմի ընդլայնումը և ընտրության ժամկետների տեղափոխությունը

Մոտավորապես 4 ամիս անց ընտրողների ճնշող մեծամասնությունը մերժել է քաղաքը ընտրատեղամասերի/շրջանների պառակտելու գաղափարը: Գլենդելի պաշտոնյաները մտածում են Քաղաքի Խորհուրդը ընդլայնել` 5-ի փոխարեն դարձնելով 7 անդամ և տեղափոխում են ավագանու ընտրությունները նոյեմբեր ամիս:

Միջոցառում D /Measure D/, որը նախատեսում է քաղաքի կանոնադրության փոփոխություն, ներառվեց քվեաթերթիկներում այն բանից հետո, երբ Ապրիլ ամսին մի փաստաբան սպառնաց դատի տալ քաղաքին` պատճառաբանելով, որ այնտեղ առկա է նահանգի օրենքի համակարգային խախտում և ճնշում է Լատինո ներկայացուցչի ընդգրկումը քաղաքի խորհրդում:

Խորհուրդը նախատեսում էր քննարկել կազմի ընլդայնման և ընտրությունների ժամկետների փոփոխության հարցերը դեռևս նախորդ շաբաթ, սակայն հետաձգվեց, որովհետև պետական օրինագիծը անցել է օրենսդիրներից նահանգապետ Ջերիի Բրաունի սեղանին:

Օրինագիծը պահանջում է քաղաքներից համապատասխանեցնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նահանգի գլխավոր ընտրությունների հետ, որը տեղի է ունենալու աշնանը: Հետևաբար Գլենդելը չի կարող կազմակերպել ընտրությունները ապրիլին:

Հարցը, թե արդյոք կընդլայնվի խորհուրդը, կարող է հասնել ընտրողներին ամենաշուտը 2016 թ. նոյեմբեր ամսին, եթե ներկայիս խորհուրդը առաջիկա հանդիպման ժամանակ համաձայնության գա:

“Գլենդելը ծանրութեթև է անում, արդյոք կհետևի մյուս քաղաների օրինակին, ինչպիսին, օրինակ Փասադենան է, որտեղ չնայած ավելի քիչ բնակիչներ կան, քան Գլենդելում, բայց ունի խորհրդի 7 անդամ և ընտրովի քաղաքապետ”,- գրել է Մայքլ Գարսիան քաղաքի աշխատակազմի հաշվետվությունում:

Նա գրում է նաև, որ քաղաքի խորհրդի չափի մեծացման պատճառը ներառում է նաև խորհրդի կարողությունների սահմանների ընդլայնում, ինչը հնարավորություն կտա ծառայել Գլենդելի բնակիչներին և նրանց համար ապահովել խորհրդի անդամների ավելի շատ հասանելիություն:

Այդ նույն հաշվետվությունում Գարսիան անդրադարձել է 2013 թ. դեկտեմբերին փաստաբան Քեվին Շենքմանի նամակին, ով սպառնացել է դատական գործընթաց սկսել, եթե քաղաքը չանցնի շրջանային ընտրական համակարգի /ընտրատեղամասերի/: Շենքմանն արդեն դատի է տվել Գլենդելի միասնական դպրոցների վարչությանը, մինչդեռ Գլենդելի համայնքային քոլեջի հոգաբարձուների խորհուրդն արդեն քվեարկել է անցնել շրջանային համակարգի:

Շրջաններ կամ ընտրատեղամասեր ունենալը կնշանակի, որ խորհրդի յուրաքանչյուր անդամ կներկայացնի քաղաքի կոնկրետ աշխարհագրական հատված: Ներկայիս բոլոր անդամներն ապրում են Գլենոկս Բուլվարդի հյուսիսային մասում և 210 արագընթաց ճանապարհի հարավում:

Գլենդելի բնակիչ Բրայն Էլլիսը, ով փաստարկներ էր բերել ապրիլյան քվեաթեթիկներում Միջոցառում D-ն ունենալու դեմ, գրում է, որ ինքը չի հավատում, որ կարիք կա ավելի մեծ խորհրդի:

“Աշխատակազմը պարբերաբար անդրադառնում է դատավարության մասին այն նամակին, որ փաստաբանն ուղարկել էր` կապված ընտրությունների ոճի և ձևի հետ:”-ասում է նա,- “Մինչև դատական հայցադիմումը ներկայացվի և հիմնվելով օրինական կարծիքների վրա, որ լսել ենք այս տարվա սկզբին, հնարավոր է, որ այսպիսի հայցադիմումի հիմք չլինի: Արդարացի չէ այլևս սա ընդունել որպես սպառնալիք:”

Գարսիան նշել որ, որ Լատինոները կազմում են Գլենդելի բնակչության 17 տոկոսը և  ներկայացուցիչներ Գաս Գոմեսը,  Ռիկ Ռեյեսը ընտրվել են խորհրդի կազմում:

Բայց քաղաքի կառավարիչ Սքոթ Օչոան ասել է, որ քաղաքը չի ապրում վակուումում և չի կարող անտեսել շրջանային այն խնդիրները, որի առաջ կանգնած են քոլեջն ու քաղաքի դպրոցական վարչությունը:

“Ես ուզում եմ մտածել, որ մենք չենք ամրագրել քաղաքականության ուղղությունները` հիմնվելով պոտենցիալ դատական հայցերի վրա”,-ասել է նա,-“ես կարծում եմ, եթե խորհուրդն ուզում է այդ ուղղությամբ գնալ, դա ճիշտ է և այն պատրաստվում է դառնալ ընդհանուր առմամբ որոշիչ գրծոն”:

Եթե տեղական ընտրողները հաստատեն կանոնադրական փոփոխությունը խորհրդի ընդլայնման մասով, մարմինը կունենա 2 նոր անդամներ 2018-ի նոյեմբերի մրցավազքից սկսած:

Բացի այդ, Գարսիան ասել է, որ խորհրդի այն անդամները, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է  2017-ի ապրիլին, կշարունակեն պաշտոնավարել մինչև 2018-ի նոյեմբեր, իսկ ում պաշտոնավարության ժամկետը լրանում է 2019-ի ապրիլին, կերկարաձգվեն մինչև 2020-ի նոյեմբեր:

Թե ինչքանով այս փոփոխությունները կազդեն Գլենդելի բնակիչների կյանքի որակի վրա, ընդհանուր քաղաքի բարեկեցության վրա, թերևս մնում է միայն ենթադրություններ անել` հերթական անգամ ոգևորվելով և հուսախաբվելով:

Հուսանք, որ դրանք չեն դառնա հերթական ադմինիստրատիվ փոփոխությունները, որոնք միայն կավելացնեն քաղաքի ծախսերը:

Հուսանք, որ ընտրվողներն էլ կլինեն արժանի թեկնածուները:

Ա.Ս.

Աղբյուրը` www.latimes.com