Oգոստոսի 29-ին կլրանար ամերիկացի երգիչ, երգահան, պրոդյուսեր, պարող, եւ դերասան Մայքլ Ջեքսոնի 57-ամյակը։
Հանգուցյալ Փոփ արքային (ի դեպ,այդ անունը ստացել է իր վաղեմի ընկեր դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորից) հիշել էին նրա ընկերները, ընտանիքն ու երկրպագուները։ Ամբողջ ինտերնետը ողողված էր երգչի լուսանկարներով ու հաղորդագրություններով՝ մեծարելով երաժշտության ու պարի ոլորտում Ջեքսոնի ունեցած ավանդը։
Ինչպես բոլոր մեծ արտիստների, այնպես էլ փոփ արքայի անձնական կյանքը միշտ ուշադրության կենտրոնում է եղել։ Իր անընդհատ փոփոխվող տեսքը, անձնական հարաբերությունները, վարքը միշտ հակասական քննադատությունների էին արժանանում։
Կենդանության օրոք նա մեղադրվեց մանկապղծության, երեխաների սեռական չարաշահման մեջ։ Նա պաշտոնապես մեղավոր չի ճանաչվել և արդարացվել է ոչ բավարար մեղադրական ապացույցներ լինելու պատճառով։ Նա նույնիսկ քննադատվեց իր պլաստիկ վիրահատությունների չարաշահման մեջ. «Ես չեմ հասկանում, թե ինչու է մամուլն այդքան շահագրգռված իմ արտաքինով և ամենուր շահարկվում է իմ տեսքը: Ի՞նչ է անում իմ դեմքը իմ երաժշտության կամ իմ պարի մեջ»։
Թե ինչպիսին էր նրա անձնական կյանքը՝ չպետք է կարևորի հանդիսատեսը. արվեստագետին գնահատում են իր ստեղծագործություններով։ Մայքլ Ջեքսոնը մեծ ավանդ ունի ոչ միայն ամերիկյան, այլև ամբողջ աշխարհի փոփ երաժշտության մեջ։
Թեև Ջեքսոնն այլևս կենդանի չէ, Forbes-ի տվյալներով, Ջեքսոնը ներկայումս գերազանցում է ցուցակը այն մեռած անձնավորությունների, ովքեր մեծ գումարներ են վաստակում նույնիսկ մահվանից հետո. Ջեքսոնի հարազատներն այս 6 տարվա ընթացքում արդեն $140 մլնից ավելի օգուտ են ունեցել։
Հետաքրքիր փաստեր
Մինչ համերգը սկսելը Ջեքսոնը մի սովորություն է ունեցել. նա անպայման մի ըմպելիք է խմել՝ բաղկացած տաք ջրի մեջ լուծված կարամելից: Նա պնդում էր, որ նման ըմպելիքը լավացնում է ձայնը:
Ամբողջ աշխարհում՝ Մադամ Թյուսոյի թանգարաններում, կա Մայքլ Ջեքսոնի 5 մոմե արձան: Նա զիջել է միայն Մադոննային և Էլվիս Փրեսլիին(նրանք ունեն 6 մոմե արձան):
1997թ-ին հարցումների արդյունքում Մայքլ Ջեքսոնը ճանաչվել է Աշխարհի ամենաճանաչված մարդը:
2008 թվականի փետրվարի 8-ին թողարկվել է նրա “Thriller 25” ալբոմը, որը “Thriller”ալբոմի հատուկ թողարկումն է, այն թողարկվել է օրիգինալ ալբոմի 25-ամյակի և Ջեքսոնի 50-ամյակի կապակցությամբ, որը իր հերթին աշխարհի ամենավաճառվող ալբոմն է (175 միլիոն օրինակ)։