Ես ամենաանգրագետ երաժիշտն եմ. Սերժ Թանկյան

«Ես ամենաանգրագետ երաժիշտն եմ , ռոք չեմ սովորել, նույնիսկ

դաշնամուր նվագել չգիտեի, սակայն 15-16 տարեկանում արդեն

                                                 վստահ էի, որ դա է իմ կյանքի ճամփան»           Սերժ Թանկյան

System of Down խմբի երկրպագուների մոտ լուրեր են տարածվում, որ խումբը սկսել է նոր ալբոմի վրա աշխատել։ Խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ով ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստը, խոստովանել է, որ 2005թ. “Hypnotize” և “Mesmerize” ալբոմները թողարկելուց մոտավորապես մեկ տասնամյակ հետո խումբը ցանկանում է նոր ռեկորդային ձայնասկավառակ հանել։ Ամերիկահայ ռոք երաժիշտը հաստատել է, որ այս նոր ձայնասկավառակը կտարբերվի նախորդներից։ Չնայած կոնկրետ ժամկետների մասին չգիտեն, այնուամենայնիվ, արդեն խումբը  հավաքվել է և յուրաքանչյուրն ունի պատրաստ նյութ՝ բոլոր մյուս անդամների կողմից ընդունված և նրանց հետ  համաձայնեցված: Սերժ Թանկյանն ասել, որ նա ևս ունի մի քանի երգ, որ գտնվում են վերջնականացման փուլում, և կուզենար ընդգրկել ձայնասկավառակի մեջ:

«Անհրաժեշտ է երգել տղաների մոտ ու տեսնել նրանք ինչպես կարձագանքեն»։

Հիշեցնենք, որ Օգոստոսի 28-30 System of Down խումբը համերգներով ներկայանում է Չիկագոյում, իսկ Սեպտեմբերի 11-13-ը պատրաստվում է հանդես գալ Դենվերում։

Զառա Ղազարյան