Երկրպագուն մահացել է Բեյսբոլի գլխավոր հավաքականի խաղի ժամանակ

ATLANTA, GA - AUGUST 29: Emergency medical staff help a fan that fell from the upper deck of Turner Field during the game between the Atlanta Braves and the New York Yankees on August 29, 2015 in Atlanta, Georgia. (Photo by Mike Zarrilli/Getty Images)

Շաբաթ երեկո Նյու Յորք Յանքիզի /New York Yankees/ և Ատլանտա Բրեյվզի /Atlanta Braves/ միջև Բեյսբոլի գլխավոր հավաքականի խաղի ժամանակ մահացել է 60 -անց մի երկրպագու։

Միջադեպը տեղի է ունեցել Ատլանտայի «Turner Field» մարզադաշտում: Վերևի տրիբունայից  հավասարակշռությունը կորցնելով՝ տղամարդը  ցած է ընկել, ու թեև անմիջապես շտապ օգնություն են ցուցաբերել, այնուամենայնիվ ծանր մարմնական վնասվածքների պատճառով «Grady Memorial” հիվանդանոցում  մահացել է. բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։ Չնայած դժբախտ պատահարին՝ խաղը չի դադարեցվել։ Յանկիների մասնակից Դիդի Գրեգորիուսը ցնցված խոստովանում է, որ խաղի ժամանակ  նկատել է ինչպես է նա վերևի հարկից ընկնում  բետոնե հատակին` անկման ընթացքում հարվածելով  վանդակաճաղերին ու լարերին։ Բեյսբոլիստը, տեսնելով մարդու անկումը,  հետագա խաղի ժամանակ չի կարողացել կենտրոնանալ՝ ամբողջ ժամանակ մտածելով պատահարի մասին: «Ես ցավակցում եմ նրա ընտանիքին», ասել է նա։  Երկրպագուի ինքնությունն անհայտ է, հայտարարել է ոստիկանությունը։ Դատական ոչ մի գործընթաց չի սկսվել՝ համարելով դժբախտ պատահար։

Հ.Գ.  Այս ամենով հանդերձ Յանկիները 3-1 հաշվով հաղթել են  Atlanta Braves

Զառա Ղազարյան