Netflix սթրիմինգային ծառայությունը հատուկ գործակալների ընտանիքի մասին սերիալ կնկարահանի, որի գլխավոր դերում կլինի Առնոլդ Շվարցենեգերը, հաղորդում է Deadline-ը:
Շվարցենեգերը նաև սերիալի պրոդյուսերը կլինի: Ֆիլմի ռեժիսորը և գործադիր պրոդյուսերը կլինի Ֆիլ Աբրահամը, իսկ սցենարի հեղինակը՝ Նիք Սանտորան:
Սերիալի գլխավոր հերոսները հայր ու դուստր են, որոնք պարզում են, որ գաղտնի աշխատում են հատուկ ծառայությունների համար։ Նրանք կփորձեն լուծել ընտանեկան կոնֆլիկտները՝ մասնակցելով համատեղ առաքելությունների։