Disney-ը կարող է կորցնել Միկի Մկնիկի բացառիկ իրավունքները՝ վաղեմության ժամկետի պատճառով, հայտնում է The Guardian-ը։
Համաձայն ԱՄՆ-ի հեղինակային իրավունքի մասին օրենքի՝ Disney զվարճանքների ոլորտի հսկան շուտով կարող է կորցնել բացառիկ իրավունքներն ապրանքանիշի համաշխարհային ճանաչում ունեցող կերպարների հանդեպ, այդ թվում՝ Միկի Մկնիկի:
Անիմացիոն կերպարը ստեղծվել է 1928 թվականի հոկտեմբերի 1-ին։ 2024 թվականին Մկնիկը պետք է դառնա հանրային սեփականություն, երբ հեղինակային իրավունքի ժամկետը լրանա։ Սա՝ հաշվի առնելով այն փաստը, որ 1998 թվականին Միացյալ Նահանգներում օրենք է մտցվել, որով սառեցվում է աշխատանքների հանրային սեփականություն դառնալու ամսաթիվը։ Այն ոչ պաշտոնապես անվանվել է «Mickey Mouse Protection Act», քանի որ անիմացիայի հեղինակային իրավունքները երկարաձգվել են մինչև 2024 թվականը: