Հայտնի «I Believe I Can Fly» երգի կատարող Ար Քելլին դատապարտվել է 30 տարվա ազատազրկման

Ռոբերտ Քելլին (Ար Քելլի), որն աշխարհում հայտնի է I Believe I Can Fly հիթով, դատապարտվել է 30 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել սեռական շահագործման նպատակով մարդկանց առևտրի և ռեկետի համար, «տուժածների» թվում կան անչափահասներ, հայտնում է The Guardian-ը։

Երգիչը չի ընդունում իր մեղքը։ Ասուլիսում նրա փաստաբաններն ասել են, որ մտադիր են բողոքարկել դատավճիռը։

Մի քանի տարի առաջ նրան մեղադրանք է առաջադրվել անչափահասների և երիտասարդ աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգությունների տեսագրություններ պատրաստելու և տարածելու համար:

Երկար ժամանակ Ռոբերտ Քելլիին հաջողվում էր խուսափել պատժից։ «Իր շրջապատի օգնությամբ Ռոբերտ Քելլին երկար տարիներ «որսում» էր երեխաների և երիտասարդ կանանց՝ հանուն իր սեռական բավարարվածության: Նա կարողացել է թաքցնել իր բազմաթիվ հանցագործությունները»,- ասում են դատախազները։