Անջելինա Ջոլին դստեր հետ ներկա է գտնվել Måneskin-ի՝ Հռոմում կայացած համերգին

Օրերս Անջելինա Ջոլիին նկատել են դստեր հետ Իտալիայում կայացած համերգի ժամանակ:

Հանգստյան օրերին պապարացիներն Անջելինային ֆիքսել են դստեր հետ Հռոմում՝ Måneskin ռոք խմբի համերգի ժամանակ։ Դատելով լուսանկարներից՝ դերասանուհին լավ ժամանակ է անցկացրել 16-ամյա Շայլոյի հետ։

Ջոլին ընտրել է սև վերնաշապիկ և համապատասխան երանգի տաբատ։ Դուստրը հետևել է աստղային մոր օրինակին. Դերասանուհու երկրպագուները նշել են, թե ինչպես է տարիքի հետ Շայլոն ավելի ու ավելի նմանվում Ջոլիին։

Հիշեցնենք, որ Անջելինա Ջոլին գտնվում է Հռոմում, որտեղ նկարահանում է իր «Առանց արյան» ֆիլմը։