Netflix-ը կֆինանսավորի Ջոնի Դեփի մասնակցությամբ ֆիլմը

Netflix Inc․-ը նախատեսում է ֆինանսավորել և հեռարձակել Ջոնի Դեփի մասնակցությամբ առաջին լիամետրաժ ֆիլմը նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի հետ դերասանի երկարատև դատական ​​գործընթացից հետո, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։

Նյութում ասվում է, որ Դեփը կմարմնավորի թագավոր Լուի XV-ին։ Ռեժիսոր Մայվեն Լե Բեսկոն, որը նաև կմարմնավորի Լուի XV-ի հայտնի սիրուհի Մադամ դյու Բարիին, ասել է, որ ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2023 թվականին՝ ֆրանսիական կինոթատրոններում, իսկ 15 ​​ամիս անց՝ Netflix France-ում։ Ամբողջ աշխարհում Netflix-ով հասանելիության մասին տեղեկություններ չկան:

Netflix-ի և ֆրանսիական Why Not Productions-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:

Ջոնի Դեփը վերջին անգամ նկարահանվել է «Minamata» ֆիլմում՝ 2020 թվականին։