Ջոնի Դեփը 3,6 միլիոն դոլարով վաճառել է Ալ Պաչինոյի և Բոբ Դիլանի դիմանկարները

Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը 3,6 մլն դոլարով վաճառել է Ալ Պաչինոյի և Բոբ Դիլանի դիմանկարները, ինչպես նաև իր ստեղծած՝ հոլիվուդյան աստղերի և ռոք երաժշտության դեմքերի պատկերներով արտ-տպագրությունների հավաքածուից այլ իրեր, հայտնում է Sky News-ը։

Դեփն անձամբ է ստեղծել Friends & Heroes հավաքածուն՝ պատկերելով Բոբ Դիլանին, Ալ Պաչինոյին, Քիթ Ռիչարդսին, Էլիզաբեթ Թեյլորին և այլ հայտնի մարդկանց։ Ընդհանուր առմամբ, Դեփը Castle Fine Art առցանց խանութում վաճառքի է հանել 780 նմուշ։

Աշխատանքները տեղադրվել են հինգշաբթի՝ հուլիսի 28-ին, և արվեստի նմուշները շատ արագ սպառվել են։ Մեկ աշխատանքի միջին գինը 3291 ֆունտ էր: