Գլխավոր Հեղինակները Հաղորդագրություն Armine Arm

Armine Arm

139 ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լավրովը միջուկային պատերազմի սպառնալիքն իրական է անվանել

Միջուկային պատերազմի ռիսկերն այժմ շատ էական են, այդ վտանգը չի կարելի թերագնահատել, բայց կան շատերը, որոնք պատրաստ են արհեստականորեն ուռճացնել այդ սպառնալիքը։ Այդ մասին «Առաջին ալիք»-ի եթերում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։ Նա հիշեցրել է, որ հունվարին «միջուկային հնգյակի» երկրները վերահաստատել են այդ զենքերի կիրառման անթույլատրելիության մասին թեզը։ «Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է։ Եվ ես իսկապես...

Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով ծանր վիճակում գտնվողների 100%-ը պատվաստված չէ

Հայաստանում կորոնավիրուսի դրական թեստ ունեցողների 93.6%-ը պատվաստված չէ, այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Ըստ նախարարության՝ պատվաստված չէ նաև հոսպիտալացվածների 88.5%-ը։ «Ծանր վիճակում գտնվողների 100%-ը պատվաստված չէ»,-նշել են նախարարությունից։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կայցելի Ադրբեջան

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնը կայցելի Ադրբեջան՝ կառավարության պաշտոնյաների հետ հանդիպումների և ապրիլի 27-28-ը մասնակցելու տարածաշրջանային առաքելությունների ղեկավարների համաժողովին։ Նշվում է, որ այդ միջոցառմանը մասնակցելու է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Առաքելության ղեկավարների նման համաժողովները տեղի են ունենում կանոնավոր կերպով։ Երևանում և Թբիլիսում համաժողովներն անցկացվել են նախորդ տարիներին, COVID-19-ի պատճառով համաժողովը չի կայացել 2020 թվականին։

2022 թ հունվար-մարտ ամիսներին սպառողական գներն աճել են 7.8 %-ով. Վիճակագրական կոմիտե

ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներով 2022 թ. հունվար-մարտ ժամանակահատվածում 2021թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցվել է տնտեսական ակտիվության 9.6% աճ: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 3.1 % ով, բայց գյուղատնտեսության համախառն արտադրությունը նվազել է 5.4 %-ով: Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝  շինարարությունն աճել է 6.3 %-ով, առևտուրը՝ 7.6 %-ով, իսկ ծառայությունների ծավալը ՝ 22.2%-ով: Ամփոփագրում նշվում է, որ աճ է գրանցվել նաև սպառողական գների...

Բերման ենթարկված դաշնակցական երիտասարդները լավ վիճակում են, վնասվածք չունեն. փաստաբան

Այսօր՝ Կոմիտասի պողոտայում բողոքի ակցիա իրականացնող եւ այնտեղից բերման ենթարկված 5 դաշնակցական երիտասարդները ենթարկվել են վարչական ձերբակալման, իբր, ոստիկանների օրինական պահանջը չկտարելու համար: Այս մասին հայտնեց փաստաբան Վահե Գրիգորյանը: «Նրանց նկատմամբ կազմվել է վարչական ձերբակալման արձանագրություն, ինչպես նաեւ օրինական պահանջին չենթարկվելու վերաբերյալ արձանագրություն: Իհարկե, եթե դրան հետեւի վարչական ակտի կամ տուգանք նշանակելու որոշման ընդունում, դրանք միանշանակ կլինի բողոքարկում: Հաշվի առնելով...

Ոստիկաններն ակցիա իրականացնող դաշնակցական երիտասարդներին բերման են ենթարկել

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մի խումբ երիտասարդների անհամաչափ ուժի կիրառմամբ ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիայի ընթացքում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունից։ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունից էլ հայտնում են, որ Դաշնակցության երիտասարդականի 5 անդամներ իրազեկման խաղաղ ակցիա իրականացնելու համար բերման են ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին։

Ահազանգ. Դանակով զինված աղջիկը հարձակվել է զոհված Դավիթ Առուշանյանի մոր՝ տիկին Լիդայի վրա

«Դանակով զինված ինչ որ լակոտ՝ 9-րդ դասարանի աղջիկ հարձակվել է Արցախի հերոս Առուշանյան Դավիթի մոր՝ տիկին Լիդայի վրա»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ահազանգեց Արամ Գևորգյանը։ Նա մանրամասնեց, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 23-ի երեկոյան՝ 19։40-ի սահմաններում 5-րդ Մասիվում։ Ըստ պատմածի, տարածքի շենքերից մեկում ապրում են Արցախից տեղահանված բնակիչներ։ Տուն վերադառնալիս տիկին Լիդան լսում է խոսակցություն՝ թե պետք է «բոլորին հանել ռադ...

Արտաքին գործերի նախկին երեք նախարարներ միացել են Արցախի հարցով հայտարարությանը

Մի խումբ անհատներ՝ մտավորականներ, գիտնականներ, արվեստի գործիչներ հանդես են եկել նախաձեռնությամբ և դիմում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մտահոգ շրջանակներին` միանալու Արցախի, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարությանը։ Նախաձեռնող խմբի հայտարարությունում, որին միացել են նախկին երեք արտգործնախարարներ, ասված է. «2020 թվականի 44-օրյա արցախյան պատերազմից ի վեր թուրք-ադրբեջանական տանդեմի սպառնալիքները վերաբերում են թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ռազմական, թե՛ տնտեսական և թե՛ մշակութային...

Ընդդիմությունը սկսել է երթը Իջեւանից դեպի Երեւան (ուղիղ)

Ընդդիմությունը Իջեւանից սկսել է իր երթը դեպի Երեւան: Այս մասին նախօրեին հայտարարել էր ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Նա նշել էր. «Առավոտյան 11։00-ին, Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան։  Այս մասին  իր ֆեյսբուքյան էջում գրել ՀՅԴ ԳՄ անդամ,  ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը: «Սիրելի հայրենակիցներ, մենք հայտարարել ենք, որ զանգն արդեն հնչել է, եկել է գործելու ժամանակը։ Տեղեկացնում եմ,...

Նախագահ Բայդենը պետք է Հայոց ցեղասպանության ճանաչումից անցնի կոնկրետ գործողությունների․Հայ դատի Ամերիկայի հանձնախումբ

Նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության մասին ամենամյա ուղերձի առիթով հայտարարություն է տարածել Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, որի հիմնական մասը ներկայացնում ենք ստորև։ «Նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո ամերիկահայերն ակնկալում են Միացյալ Նահանգներից կոնկրետ քայլեր՝ Հայոց ցեղասպանության համար արդարություն ապահովման և երկրորդ ցեղասպանությունը կանխելու համար, որը բխում է Հայաստանի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի շարունակական սպառնալիքներից և հարձակումներից։ Նախագահ Բայդենը, Հայոց...

Վերջին թարմացումները

84,191երկրպագուներըLike
0հետևողներըFollow
62հետևողներըFollow
44բաժանորդներըբաժանորդագրվել