Արտաքին գործերի նախկին երեք նախարարներ միացել են Արցախի հարցով հայտարարությանը

Մի խումբ անհատներ՝ մտավորականներ, գիտնականներ, արվեստի գործիչներ հանդես են եկել նախաձեռնությամբ և դիմում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մտահոգ շրջանակներին` միանալու Արցախի, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարությանը։

Նախաձեռնող խմբի հայտարարությունում, որին միացել են նախկին երեք արտգործնախարարներ, ասված է.

«2020 թվականի 44-օրյա արցախյան պատերազմից ի վեր թուրք-ադրբեջանական տանդեմի սպառնալիքները վերաբերում են թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ռազմական, թե՛ տնտեսական և թե՛ մշակութային ոլորտներին, որոնք կարևորագույն նշանակություն ունեն մեր պետականության, ինչպես նաև ազգային ու տարածաշրջանային անվտանգության համակարգում: Ուստի, այս հարթություններում առկա մարտահրավերները պետք է ընկալել իրատեսորեն, առանց ավելորդ հուզականության, ծայրահեղությունների և կեղծ խաղաղասիրության:

Մենք համոզված ենք, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններում առավել ցայտուն են դրսևորված հետևյալ խնդիրները, որոնց հանդեպ մոտեցումները պահանջում են հստակություն՝ հենված բացառապես մեր ազգային-պետական շահերի վրա.

• Արցախի հիմնահարցը, որի հիմքում ընկած է միջազգայնորեն ամրագրված ազգերի ինքնորոշման և իր ճակատագիրը տնօրինելու հիմնարար իրավունքը, ոչ մի պարագայում, որևէ պատճառաբանությամբ կամ որևէ մեկի կողմից չի կարող դառնալ սակարկման առարկա։ Արցախի Հանրապետության ճակատագիրը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ողջ հայության միասնական իրավունքների և պատասխանտվության տիրույթում է

• Արցախի Հանրապետության կարգավիճակը, ներառյալ Հադրութի և Շուշիի շրջանները, Հայաստանի և Արցախի միջև անխափան և ազատ հաղորդակցությունը, հայերի վերադարձն իրենց մշտական բնակության վայրերը, արցախահայության անվտանգությունը և ռուսական խաղաղապահ առաքելության հետ մշտական աշխատանքը պետք է դառնան մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

• Արցախի անվտանգության երաշխավոր կարող են լինել միայն ժամանակակից և մարտունակ Արցախի պաշտպանության բանակը և Հայաստանի զինված ուժերը։ Հայաստանի անվտանգությունն ուղղակիորեն կապված է Արցախի անվտանգության հետ

• Թուրքիայի հետ առանց նախապայմանների բանակցային գործընթացում Հայոց ցեղասպանության հիմնախնդիրն անսակարկելի է։ Հայ-թուրքական երկխոսության արդյունավետությունը չի կարող պայմանավորված լինել Արցախի կարգավիճակի և Արցախում անվտանգության խնդիրների վերջնական լուծման հետ

Մեր տարածաշրջանում խաղաղություն, սահմնազատում ու սահմանագծում, կոմունիկացիաների վերաբացում, միջպետական հարաբերությունների հաստատում հասկացություններն ունեն հստակ իրավիճակային, աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական առանձնահատկություններ: Եթե խաղաղության ձգտումը Հայաստանի և Արցախի համար վերածվի ինքնանպատակ քաղաքականության, ապա պատերազմը վերսկսելու խաղաքարտն անընդհատ կդառնա շահարկման առարկա։ Այս փուլում, երբ վերոհիշյալ հիմնահարցերը լուծված չեն, մեզ համար անընդունելի են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները մեր հասարակությանն ու Սփյուռքին ներկայացնելու սին փաստարկները և քարոզչությունը, կասկածելի են դրանց ճշմարտացիությունն ու անկեղծությունը:

Համազգային այս խնդիրների արդյունավետ իրագործման համար, անհրաժեշտ է օգտագործել վստահաբար դեռ չսպառված դիվանագիտական զինանոցը և համայն հայության ամբողջական ներուժն ու միասնակությունը։ Մի կողմ դնելով բոլոր տարաձայնությունները, հարկավոր է համազգային անհամաձայնությունը բարձրաձայնել Հայաստանի և Արցախի համար սպառնալից ցանկացած դրսևորման հետ և ոտքի կանգնել պաշտպանելու մեր ազգային-պետական շահերը և արժանապատվությունը։

Հայրենիքը վեր է ամեն ինչից և չի կարող վտանգվել որևէ պարագայում»,- ասված է հայտարարությունում։

Նախաձեռնող խմբի անդամներն են

Արտակ Բշտիկյանը (պաշտպանության նախարարի նախկին խորհրդական)
Վահագն Մելիքյանը (ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան)
Արսեն Գասպարյանը (վարչապետի նախկին գլխավոր խորհրդական, քաղաքագիտության դոկտոր)
Ֆադեյ Չարչօղլյանը (արտակարգ և լիազոր դեսպան)
Կարեն Միրզոյանը (Արցախի նախկին արտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան) Ռուբեն Մելքոնյանը (պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)
Զարմինե Զեյթունցյանը (Զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահ)
վետիք Հարությունյանը (իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ):

Հայտարարությանը միացել են՝

Րաֆֆի Հովհաննիսյան, նախկին արտգործնախարար

Վարդան Օսկանյան, նախկին արտգործնախարար

Արա Այվազյան, նախկին արտգործնախարար

Ավետ Ադոնց, արտակարգ և լիազոր դեսպան,
նախկին փոխարտգործնախարար

Արտակ Ապիտոնյան, արտակարգ և լիազոր դեսպան,
նախկին փոխարտգործնախարար

Գագիկ Ղալաչյան, արտակարգ և լիազոր դեսպան,
նախկին փոխարտգործնախարար

Ռուբեն Կարապետյան, արտակարգ և լիազոր դեսպան

Գրիգոր Առաքելյան, արտակարգ և լիազոր դեսպան

Վարդան Ասոյան, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Կարեն Դադուրյան, արտգործնախարարի նախկին խորհրդական

Նաիրա Զոհրաբյան, ԱԺ նախկին պատգամավոր

Մետաքսե Հակոբյան, Արցախի Հանրապետության ԱԺ
պատգամավոր

Ռուբեն Մելիքյան, Արցախի Հանրապետության մարդու
իրավունքների նախկին պաշտպան

Վիգեն Սոնենց-Փափազյան, իրավաբան, միջազգային օրենքի
մասնագետ, Ամերիկայի Հայ դատի Արևմտյան ափի
նախկին տնօրեն

Վարուժան Իսկենդերյան, Ավստրալիայում Արցախի Հանրապետության
նախկին ներկայացուցիչ

Աշոտ Մելքոնյան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ակադեմիկոս

Ռուբեն Սաֆրաստյան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ակադեմիկոս

Արամ Սիմոնյան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ

Գուրգեն Մելիքյան, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր

Արծրուն Ավագյան, բանասիրական գիությունների դոկտոր, պրոֆեսոր

Սամվել Մուրադյան, բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր

Մարատ Գրիգորյան, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության
ֆակուլտետի դեկան

Էդիկ Մինասյան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Անժելա Աչիկգյոզյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Յուրա Ավետիսյան, բանասիրական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր

Վարդան Ոսկանյան, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր

Վարուժան Գեղամյան, պատմական գիտությունների թեկնածու

Արաքս Մանսուրյան, օպերային երգչուհի, պրոֆեսոր

Հրանտ Թոխատյան, ՀՀ ժողովրդական արտիստ

Դավիթ Ամալյան, ՀՀ վաստակավոր արտիստ

Շուշան Պետրոսյան, ՀՀ վաստակավոր արտիստ

Արմեն Հյուսնունց, արվեստի վաստակավոր գործիչ

Ալլա Լևոնյան, ՀՀ վաստակավոր արտիստ

Արամ Գևորգյան (Արամո), ՀՀ վաստակավոր արտիստ

Մհեր Մկրտչյան, պետական մրցանակի դափնեկիր, կինոռեժիսոր

Դավիթ Սահակյանց, արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր
մուլտիպլիկատոր

Նարեկ Դուրյան, բեմադրիչ, դերասան

Կարեն Գրիգորյան, մեդիափորձագետ, գիտությունների թեկնածու,
երգահան և հեռուստահաղորդավար

Արաբո Իսպիրյան, երգիչ

Հովհաննես Գալստյան, կինոռեժիսոր, պրոդյուսեր

Վահե Յան, կինոռեժիսոր

Արթուր Գևորգյան, քանդակագործ

Վահե Բեգոյան, «Սաղմոսերգու» երգչախմբի գեղարվեստական
ղեկավար, դիրիժոր։