Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կայցելի Ադրբեջան

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնը կայցելի Ադրբեջան՝ կառավարության պաշտոնյաների հետ հանդիպումների և ապրիլի 27-28-ը մասնակցելու տարածաշրջանային առաքելությունների ղեկավարների համաժողովին։

Նշվում է, որ այդ միջոցառմանը մասնակցելու է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Առաքելության ղեկավարների նման համաժողովները տեղի են ունենում կանոնավոր կերպով։

Երևանում և Թբիլիսում համաժողովներն անցկացվել են նախորդ տարիներին, COVID-19-ի պատճառով համաժողովը չի կայացել 2020 թվականին։