Գլխավոր Հեղինակները Հաղորդագրություն Armine Arm

Armine Arm

139 ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստան–Ադրբեջան ուղիղ երկխոսությունը լինելու է շարունակական․ Արմեն Գրիգորյան

Խաղաղություն կնքելու ճանապարհին մենք դա միայնակ չենք անելու, Ռուսաստանը ներգրավված է լինելու այս գործընթացում, կարծում եմ՝ Ռուասաստանը ևս հետաքրքրված է, և պաշտոնապես ՌԴ–ն բազմիցս հայտարարել է, որ հետաքրքրված է, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե ինչ է տեղի ունենալու, երբ Հայաստանն...

ԱՄՆ Սաութֆիլդ քաղաքն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

ԱՄՆ Միչիգան նահանգի Սաութֆիլդ քաղաքը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Միչիգանի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ, որոշումը ստորագրել է քաղաքապետ Քենսոն Սիլվերը։ Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել քաղաքային խորհրդին՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին հայ համայնքին միանալու համար։ «Ցեղասպանությունների շարքը շարունակվելու է, եթե մենք մեղավորներին պատասխանատվության չենթարկենք»,-հավելել է Միչիգանի հայ դատի հանձնախումբը։ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի...

Նիժնի Նովգորոդում Փաշինյանն այցելել է «Գազ» մեքենաշինական գործարան. հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով

Նիժնի Նովգորոդի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի առիթով։ «Արմենպրեսի» հաղորդմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 20-ին եղել է Նիժնի Նովգորոդում։ ՀՀ կառավարության ղեկավարը նախ այցելել է «Գազ» մեքենաշինական ընկերության գործարան, որտեղ ձեռնարկության նախագահ Վադիմ Սորոկինի ուղեկցությամբ շրջայց է կատարել, ծանոթացել արտադրանքին: Այնուհետև վարչապետը եղել է Նիժեգորոդյան Կրեմլում` ծաղկեպսակ դրել անմար կրակի մոտ`...

Ո՛Չ ասենք Հայաստանի թուրքացմանը, Արցախի հայաթափմանը

«Հայաստան» դաշինքը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի հայրենակիցնե՛ր Ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակից մեկնարկում է ավանդական ջահերով երթը։  Այն այսօր առավել մեծ խորհուրդ ու բովանդակություն ունի։ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկիզբ առած շփումներում, երբ հայկական կողմն ակնհայտ կատարում է տասնամյակներ շարունակ առաջ քաշվող թուրքական նախապայմանները, հնարավորություն է տրվում Հայոց ցեղասպանությունն իրականացրած ոճրագործ Օսմանյան կայսրության ժառանգորդին նոր հավակնություններ ու պահանջներ առաջադրել մեր ժողովրդին...

Այսօր նահատակ տղերքի ծնողները լինելու են Ազատության հրապարակում՝ աջակցելու հացադուլ հայտարարած Արթուրին և Նվերին

44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Աբգար Նազարյանի հայրը՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը տեղեկացնում է. «Այսօր՝ ժամը 20։00-ին հերոս, նահատակ տղերքի ծնողները լինելու են Ազատության հրապարակում, աջակցելու պատերազմի մասնակից հացադուլավոր Արթուրին և Նվերին, նրանց հորդորելու դադարեցնել հացադուլը: Կոչ եմ անում ուսանողներին, երիտասարդներին, այդ ժամին եղեք Ազատության հրապարակում, կանգնեք այդ տղերքի կողքին: Մի ծուլացեք, մի վհատվեք, մի հանձնվեք: Արթուրը և Նվերը ձեզ են...

Մենք հիմա չենք եկել այստեղ իշխանափոխության պահանջով. Ես այստեղ այդ նպատակով չեմ. Վանեցյան

  «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ով ապրիլի 17-ից Ազատության հրապարակում անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին է հայտարարել՝ գիշերելով հրապարակում, այցելել է նույն հրապարակում հացադուլ իրականացնող 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին։ «Օրը մի քանի անգամ մոտենում եմ հացադուլավոր տղաներին, խնդրում եմ որ դադարեցնեն հացադուլը, բայց իրենք ասում են, որ դեռ չեն հասել այն...

Ստեփանակերտում ապրիլի 23-ին կկազմակերպվի ջահերով երթ

Ստեփանակերտում ապրիլի 23-ին կկազմակերպվի ջահերով երթ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը: Հայտարարությունում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ս.թ. ապրիլի 23-ին ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ տեղի կունենա «Զարթնի՛ր, լաո՛…» կարգախոսով ավանդական ջահերով երթ, որը կմեկնարկվի Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից ժամը 19:00-ին: Մեր թշնամիների ծրագրում 1915թ-ից առ այսօր ոչինչ չի փոխվել։ Այսօր էլ Արցախի նկատմամբ կիրառվում է նույն ցեղասպան...

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ջահերով երթին

Ապրիլի 23-ին տեղի է ունենալու ավանդական ջահերով երթը։ «Այո, նախագահ Քոչարյանը կմասնակցի ջահերով երթին»,- Yerevan.Today-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։ Նշենք, որ ջահերով երթն այս տարի մեկնարկելու է ժամը 19։15-ին, Հանրապետության հրապարակից։ Երթի մասնակիցները երթով շարժվելու են դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնում է Լեհաստան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 22-ին աշխատանքային այցով մեկնելու է Լեհաստանի Հանրապետություն: ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպելու է Լեհաստանի Պետքարտուղար, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխի հետ: Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարն ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ:

Վերջին թարմացումները

84,191երկրպագուներըLike
0հետևողներըFollow
62հետևողներըFollow
44բաժանորդներըբաժանորդագրվել