Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով ծանր վիճակում գտնվողների 100%-ը պատվաստված չէ

Հայաստանում կորոնավիրուսի դրական թեստ ունեցողների 93.6%-ը պատվաստված չէ, այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Ըստ նախարարության՝ պատվաստված չէ նաև հոսպիտալացվածների 88.5%-ը։

«Ծանր վիճակում գտնվողների 100%-ը պատվաստված չէ»,-նշել են նախարարությունից։