Գլխավոր Հեղինակները Հաղորդագրություն Armine Arm

Armine Arm

139 ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեդվեդև. Եվրոպան մեկ շաբաթ չի դիմանա առանց ռուսական գազի

«Մենք գնահատում ենք մեր եվրոպացի գործընկերների հետևողականությունն ու սկզբունքայնությունը։ Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՀ-ի վերջին տվյալների համաձայն՝ Եվրոպան առանց մեր գազի կարողանալու է վեց ամսից ոչ ավելի։ Բայց եթե լուրջ, ապա դա նույնիսկ մեկ շաբաթ չի տևի»,- գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Թելեգրամի իր ալիքում։ Նա նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը թույլ է տվել գազի...

«Շնորհակալություն մշտապես Հայաստանի և Արցախի կողքին լինելու համար». Փարիզում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ընդունելություն է տեղի ունեցել

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով տեղի է ունեցել ընդունելություն՝ բազմաթիվ խորհրդարանականների, Փարիզի քաղաքային խորհուրդի անդամների և հարյուրավոր ֆրանսահայերի մասնակցությամբ։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ ընդունելության մեկնարկին ելույթներով հանդես են եկել Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) երկու համանախագահները: Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում անդրադարձել է...

Հայտնի է՝ որ փողոցներն են փակ լինելու ապրիլի 23-ին և 24-ին

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը 19․30-ից, կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում։ Մասնավորապես, մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում և Կիևյան փողոցում։ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին, ժամը 06.00-ից, կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ,...

44-օրյա պատերազմի մասնակիցները դադարեցնում են հացադուլը

44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը, որոնք Ազատության արդեն մի քանի օր է, ինչ հրապարակում Արցախի փրկության համար մղվող պայքարի շրջանակում անժամկետ հացադուլ էին հայտարարել, քիչ առաջ հայտարարեցին, որ իրենց առջև դրված խնդիրը համարում են լուծված և դուրս են գալիս հացադուլից, ինչի մասին հնչեցրին հայտարարություն։ «Սակայն մենք անպայմանորեն նորից հանդիպելու ենք, քանի որ մեզ այլևս մի բան է...

Բայդենը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է, որպեսզի թույլ տա մեկ այլ ցեղասպանության շարունակություն. Newsweek

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է միայն այն պատճառով, որպեսզի թույլ տա մեկ այլ ցեղասպանության շարունակությունը: Նման կարծիք է հայտնել հասարակայնության հետ կապերի հարցով մասնագետ Ստեֆան Պեչդիմալջին, որի հոդվածը հրապարակվել է ամերիկյան Newsweek ամսագրում: «Պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ նախագահ Բայդենը կատարել է ավելի քան 1.5 մլն հայերի, ասորիների ու հույների զանգվածային կոտորածների համար Թուրքիային պատասխանատվության ենթարկելու իր նախընտրական...

Հույն և հայ ժողովուրդները միմյանց են կապված նաև երկու ցեղասպանություններով. Հունաստանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ

Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկասը մասնակցել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը և ծսղկեպսակ զետեղել անհայտ զինվորի հուշարձանին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։ Կոնստանտինոս Գյուլեկասը նույն սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել հայոց և հույների ցեղասպանությունների վերաբերյալ՝ ընդգծելով. «Հույների և հայերի...

Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի» անցկացումն իր մեջ ներառում է հայատյացության ակնհայտ տարրեր. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ծայրաստիճան ապակառուցողական է համարում Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումար» անցկացնելու նախաձեռնությունը, ինչն իր մեջ ներառում է հայատյացության և ծավալապաշտության ակնհայտ տարրեր։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Նման «նախաձեռնությունը» նաև տարածաշրջանում լարվածություն ստեղծելու փորձ է։ Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է պաշտոնական Բաքվի այդ ազգայնամոլական և ագրեսիվ...

Մարտունիի բանկերից մեկի նախկին կառավարիչը խոշոր գումարներ է հափշտակել. Տուժածները կարող են դիմել Մարտունու ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 54-ամյա տղամարդու կողմից կատարված առանձնապես խոշոր չափերով խարդախության դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկանում է ՔԿ-ից: «Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Գեղարքունիքի մարզի 54-ամյա բնակիչը հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչ, ունենալով տարբեր անձանց նկատմամբ գույքային չմարված պարտավորություններ և տեղեկանալով Մարտունի խոշորացված...

Ռուս զինվորականը Ուկրաինայում հեռախոսը կորցնելու պատճառով զրկվել է 2,6 մլն ռուբլուց

Ուկրաինայում հատուկ գործողությանը մասնակցած ռուս զինծառայողը կորցրել է հեռախոսը, ինչի պատճառով կորցրել է միլիոնավոր ռուբլի: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ հղում անելով «Baza» տելեգրամ ալիքին։ Տեղեկատվության համաձայն՝ Կրասնոդարի երկրամասից ռուսաստանցին վիրավորվել է ռազմական գործողությունների ընթացքում և տեղափոխվել Սամարայի մարզի հոսպիտալ: Այնտեղ նա պարզել է, որ հեռախոսն իր մոտ չէ։ Ավելի ուշ՝ ապրիլի կեսերին, պարզվել է, որ անհայտ անձը իր հեռախոսով մուտք է...

Դրամահավաք ու օգնություն՝ Լիլյա և Մովսես Ասլանյանների սիրառատ հիշատակին

Ամերիկաբնակ Ազատուհի Կարաօղլանյանը նախաձեռնել է դրամահավաք ողբերգական դեպքից հետո:   2022 թվականի ապրիլի 18-ի գիշերը Մովսես ու Լիլյա Ասլանյանները խեղդվել են Կալիֆորնիայի Լեյք Հյուզ քաղաքում գտնվող իրենց տան մոտակայքի ծանծաղ լճակում։ Մովսես Ասլանյանը չորս տարեկան էր, իսկ նրա քույրը՝ Լիլյան, ընդամենը երեք տարեկան էր։ Օգնելու համար այս հղումով՝  gofundme.com   Ազատուհի Կարաօղլանյանը գրել է.   Մեր վիշտն ու տխրությունը չափազանց խորն են բառերով արտահայտելու համար:...

Վերջին թարմացումները

84,191երկրպագուներըLike
0հետևողներըFollow
62հետևողներըFollow
44բաժանորդներըբաժանորդագրվել