Հույն և հայ ժողովուրդները միմյանց են կապված նաև երկու ցեղասպանություններով. Հունաստանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ

Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկասը մասնակցել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը և ծսղկեպսակ զետեղել անհայտ զինվորի հուշարձանին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։

Կոնստանտինոս Գյուլեկասը նույն սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել հայոց և հույների ցեղասպանությունների վերաբերյալ՝ ընդգծելով. «Հույների և հայերի միջև կապերը բազմապիսի և շատ ամուր են։ Երկու ժողովուրդները նաև միմյանց են կապված երկու ցեղասպանություններով` նախ Հայոց ցեղասպանությամբ և դրան հաջորդած Պոնտացի և փոքրասիական հույների վեղասպանությամբ»։