Իլոն Մասկը 43,4 միլիարդ դոլար է առաջարկել «Թվիթերի» համար․ ցանկանում է միանձնյա բաժնետեր դառնալ

Ամերիկացի ձեռնարկատեր և գործարար Իլոն Մասկը ցանկանում է գնել Twitter Inc. ընկերությունը, որին էլ պատկանում է համանուն սոցիալական ցանցը։

Մասկն այսպիսով ցանկանում է ձեռք բերել «Թվիթերի» բոլոր բաժնետոմսերը՝ յուրաքանչյուրի դիմաց վճարելով 54,2 դոլար։ Նա արդեն հայտ է ներկայացրել ԱՄՆ արժեթղթերի հանձնաժողով։

«Թվիթեր» ընկերության արժեթղթերը նախնական աճուրդում թանկացել են 13 տոկոսով։

 

Մասկն ընկերության ընդհանուր արժեքը 43,4 միլիարդ դոլար է գնահատել ու իր հայտում նշել է, որ ներկայացնում է լավագույն առաջարկը, այն վերջնական է։

«Եթե այն չընդունվի, ես ստիպված կլինեմ վերանայել բաժնետիրոջ իմ կարգավիճակը»,- հայտարարել է նա։

Նշենք, որ վերջերս Իլոն Մասկը գաղտնազերծել էր, որ «Թվիթեր» սոցիալական ցանցի 9,2 տոկոս բաժնետոմսերն իրեն են պատկանում։