ԱՄՆ դեսպան Թրեյսին հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ

Երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսին հանդիպեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։ Դեսպանն ընդգծեց ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ փոխգործակցության ամրապնդման շուրջ ՀՀ կառավարության հետ գործակցելու ԱՄՆ հանձնառությունը։ Այս մասին  տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանությունից:

Դեսպանը նաև վերահաստատեց վերջին սադրիչ գործողությունների հետ կապված մտահոգությունները և փաստեց ԱՄՆ աջակցությունը բանակցություններին ` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, տևական կարգավորմանը։