Մոսկվայում ընթանում է Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը

Մոսկվայում ընթանում է Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

«Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի այցը Մոսկվա։ Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը առանձնազրույց են անցկացնում, որից հետո կկայանա ընդլայնված կազմով հանդիպումը»,- հայտնել է Հունանյանը։