Երկար բանակցություններից հետո ադրբեջանցի զինվորները նորից ետ են քաշվում իրենց դիրքեր. Նոր Ղազանչի համայնքի ղեկավար

Երկար բանակցություններից հետո ադրբեջանցի զինվորները նորից ետ են քաշվում իրենց դիրքեր: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առստամյանը:

Վերջինս նշեց նաև, որ ադրբեջանցիները երեկ ևս իրենց դիրքերից 370 մետր առաջ էին եկել. «Երեկ խաղաղապահների հետ բանակցություններից հետո նրանք ետ էին քաշվել իրենց դիրքեր: Այսօր կրկին ադրբեջանցի զինվորները առաջ էին եկել մինչև այն դիրքեր, որտեղից երեկ հեռացել էին»,-ասաց համայնքապետը:

Հավելենք նաև, որ երբ ադրբեջանցի զինվորները իրենց դիրքերը առաջ են բերում, նրանց հեռավորությունը հայկական դիրքերից կազմում է, մոտավորապես, 500 մետր: