Մահացել է «Լեգեոն» ջոկատի հրամանատար Սմբատ Հակոբյանը

Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Ավետիսյանը իր էջում գրել է.

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՂԵՐՔԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ…
Այսօր գնաց իր նահատակված զինակիցներին միանալու Արցախյան առաջին պատերազմի ամենաառաջին և ամենաառանցքային հրամանատարներից մեկը՝ աղվանական, ապա «Լեգեոն» ջոկատի հրամանատար, 44 օրյա պատերազմի ժամանակ հարավային ուղղություններից մեկի հրամանատար, իմ ամենահին մարտական ընկերը՝
ՍՄԲԱՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ։

Դժվար է պատկերացնել, որ առօրյա կյանքին ու ամենածանր մարտին նույն՝ պատանեկան խանդավառությամբ նայող մարտընկերս այլևս չկա։
Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ եղբայր»։