Մահացել է մանկաբարձ-գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը

Մահացել է հայտնի մանկաբարձ-գինեկոլոգ, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Գեորգի Պողոսյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Խորը ցավով տեղեկացա, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, իմ լավ բարեկամ Գեորգի Կիմի Պողոսյանի անժամանակ մահվան մասին։ Հմուտ մասնագետն իսկապես իր ոլորտի առաջատարներից էր։ Մարդ, որը վայելում էր կրտսեր գործընկերների հարգանքը։

Ցավակցում եմ ընտանիքի անդամներին և հարազատներին։ Հանգչեք խաղաղությամբ»,-գրել է Մուրադյանը։