Մասնագետը ներկայացրել է հիշողությունը վերականգնելու ամենապարզ մեթոդները

Հիշողության վատթարացումը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա, սակայն նյարդահոգեբան Իրինա Խվինգիան ներկայացրել է մի քանի պարզ մեթոդ, որոնք կարելի է կիրառել հիշողության վերականգնման համար։ Մասնագետի խոսքով՝ այս հարցում շատ արդյունավետ կարող են լինել պարզ վարժանքները։

Ինչպես նշում է բժիշկը, առաջին հերթին հարկավոր է պարզել, թե ինչն է հանգեցրել հիշողության նման վատթարացման, որից հետո միայն փորձել վերականգնել այն։ Գլխուղեղի այս գործառույթի վրա կարող են բացասաբար անդրադառնալ այնպիսի գործոնները, ինչպիսին են անքնությունը, աշխատանքային ծանրաբեռնվածությունը, օրվա ռեժիմի խանգարումն ու ֆիզիկական ակտիվության պակասը։ Բացի այդ, հիշողությունը կարող է վատթարանալ նաև գլխի տրավմաների կամ երեկոյան ուշ ժամերին սնվելու սովորության դեպքում։

Վերոնշյալ գործոններից ազատվելը թույլ կտա հեշտությամբ ազատվել խնդրից, սակայն միևնույն ժամանակ մասնագետը նաև խորհուրդ է տալիս հատուկ վարժություններ կատարել։ Այնուամենայնիվ, հարկ է հիշել, որ գլխի տրավմաների դեպքում նման պարզ մեթոդներն ամենայն հավանականությամբ անարդյունավետ կլինեն։

Հիշողությունը բարելավելու համար մասնագետը խորհուրդ է տալիս բանաստեղծություններ սովորել ու համարային շարքեր մտապահել։ Բացի այդ, շատ արդյունավետ կարող են լինել նաև ուշադրությունն ու կենտրոնացումը ստուգող հատուկ թեստերը։ Ընդ որում՝ նման պարզ մարզումներին հարկավոր է տրամադրել օրական առնվազն 15-30 րոպե։

Նյութի աղբյուրը՝ actualnews.org