Լավագույն վարժությունները տեսողությունը պահպանելու և աչքերի հոգնածությունից ազատվելու համար

Համակարգչի առջև երկար ժամանակ անցկացնելը խիստ բացասաբար է անդրադառնում աչքերի վրա՝ աստիճանաբար վատթարացնելով տեսողությունը, սակայն ժամանակակից մարդկանց կյանքում համակարգիչները շատ մեծ դեր են խաղում, քանի որ շատերի աշխատանքային հիմնական գործիքը հենց համակարգիչներն ու տարատեսակ գաջեթներն են: Նման դեպքերում տեսողությունը չվատթարացնելու ու աչքերը պաշտպանելու համար մասնագետները խորհուրդ են տալիս միջոցներ ձեռնարկել ու ժամանակ առ ժամանակ հատուկ վարժություններ կատարել, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք պարզ ու արդյունավետ վարժություն աչքերի առողջությունը պահպանելու և հոգնածությունից ազատվելու համար։

1-ին վարժությունը․

Դաստակները ձգել ու պահել աչքերի մակարդակին, մատները լայն բացել, մատների արանքով նայել հնարավորինս հեռու և դանդաղ պտտել գլուխը՝ պահելով հայացքը նույն կետին։

2-րդ վարժությունը․

Հայացքը վեր հառել՝ փորձելով նայել հոնքերի միջև, այնուհետև կենտրոնացնել հայացքը քթի ծայրին։ Կրկնել վարժությունը մի քանի անգամ։

3-րդ վարժությունը․

Ինտենսիվ շարժել աչքերը մի կողմից մյուսը։ Շարունակել կատարել վարժությունը 1-2 րոպե։

Նյութի աղբյուրը՝ aif.ru