Մարտունիում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը չի ապամոնտաժվել. Մարտունու ավագանու անդամ

Մարտունու ավագանու անդամ Նվեր Դադամյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է Նժդեհի արձանի ապամոնտաժված չլինելը փաստող թարմ տեսանյութ և լուսանկարներ՝ «Ընդմիշտ կանգուն է մնալու և վերջ» մակագրությամբ:

Հիշեցնենք, որ վերջին երկու օրերին սոցիալական ցանցերում և հասարակության շրջանում սկսել են քննարկել Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման հարցը: Արձանը տեղադրված է Մարտունու գլխավոր փողոցներից մեկում, պաշտոնական բացման արարողություն դեռևս չի եղել: Լուրեր են պտտվում, որ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են ապամոնտաժել այն, ռուսներն էլ առաջարկել են իրավիճակը չսրելու համար կատարել պահանջ, տեղեկացնում է «Ապառաժը»:

«Ապառաժ»-ը կապ է հաստատել Մարտունու քաղաքի բնակիչների և տեղական ինքնակառավարման մարմիններում պատասխանատու անձանց հետ: Պատասխանատու անձինք խուսափողական պատասխաններ են տվել լրատվականի հարցերին: Սակայն հարցումների արդյունքում պարզվել է, որ ռուս խաղաղապահ բարձրաստիճան զինվորականը քաղաքապետից պահանջել է ապամոտնաժել Գարեգին Նժդեհի արձանը: Քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը հրաժարվել է ասելով՝ «կարող է վաղն էլ Մոնթեի արձանը պահանջեն ապամոնտաժել»:

iravaban.net