Ի՞նչ է «լուռ» կաթվածը․ բժիշկը խոսել է հիմնական ախտանիշների մասին

Նյարդաբան Ամինատ Դոլովան «Արգումենտի ի ֆակտի» պարբերականի հետ զրույցում թվարկել է լուռ կաթվածի ախտանշանները։

«Լուռ (կամ համր) կաթված են անվանում ուղեղային արյան շրջանառության սուր խանգարումը, որը չի հանգեցնում արտահայտված կլինիկական ախտանշանների ու հաճախ ախտորոշվում է գլխուղեղի համակարգչային կամ մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի տվյալներով», – պարզաբանել է Դոլովան:

Բժիշկը բացատրել է, որ նման հիվանդությունը ոչ միշտ է առանց ախտանշանների անցնում։ Նյարդաբանը խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել հետևյալ նշաններին, որոնք կարող են վկայել նման վիճակի մասին:

  • հանկարծակի առաջացած գլխապտույտ,
  • քայլվածքի խախտման հետ կապված խնդիրներ,
  • տեսողության խանգարումներ,
  • շլդիկության զարգացում,
  • խոսքի հստակության կորուստ,
  • դեմքի ասիմետրիա,
  • թմրության զգացողության, ինչպես նաև վերջույթների թուլության զգացողության առաջացում:

Դոլովան ընդգծել է, որ այս ախտանիշների առաջացման դեպքում պետք է դիմել բժշկի, որը հետազոտությունից հետո կհաստատի կամ կհերքի ախտորոշումը:

armeniasputnik.am