Հայտնի է ամենահզոր բնական ախտահանիչը

Գիտնականները հայտնել են՝ որն է մարդու օրգանիզմի համար ամենահզոր բնական հականեխիչը, որը կանխում է բորբոքումը։ Տեղեկությունը հայտնում է Food․news կայքը։

Ամերիկացի սննդաբան Ջեսիկա Քորդինգի կարծիքով՝ ամենաուժեղ ախտահանող հակաբորբոքային ազդեցությունն ունի քրքումը։

Գիտնականները պնդում են, որ այդ համեմունքն օգնում է աղիների ու հոդերի հիվանդությունների դեպքում, ինչպես նաև օգտակար է պաթոգեն միկրոֆլորայից ազատվելու համար:

Նրանք խորհուրդ են տալիս ավելացնել քրքում աղցանների, սմուզիների, հավի, ձկան մարինադների, ինչպես նաև խավարտի մեջ։ Քրքումը կատարելապես զուգորդվում է սև պղպեղի հետ։ Իսկ այն, ինչպես հայտնի է, պարունակում է պիպերին, որը նպաստում է քրքումի ավելի լավ յուրացմանը։

Քրքումը կոճապղպեղների ընտանիքի բազմամյա խոտաբույսի տեսակ է: Այն պահանջարկ ունի Ասիայի և Օվկիանիայի գրեթե բոլոր երկրներում։ Քրքումը հայտնի է իր օգտակար բուժիչ հատկություններով և շատ երկրներում օգտագործվում է ճաշատեսակների պատրաստման մեջ։

armeniasputnik.am