Պատվաստվե՞լ, թե՞ ոչ. օգտակար տեղեկություններ կորոնավիրուսի պատվաստանյութի մասին

«Հանրային կարծիքի հիմնադրամի» (ՀԿՀ) ուսումնասիրության համաձայն՝ ռուսաստանցիների 42 տոկոսը չեն բացառում մոտակա ժամանակներում պատվաստվելու հնարավորությունը։ Ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

 Գամալեայի անվան կենտրոնի ստեղծած «Սպուտնիկ V» պատվաստանյութով արդեն ավելի քան երկու հարյուր հազար մարդ է պատվաստվել, առաջին հերթին՝ բժիշկները, ուսուցիչները, սոցիալական աշխատողները։ Պատվաստման արշավ է սկսվել մարզերում, որտեղ 330 հազար չափաբաժին, իսկ մոտակա ամիսներին ևս մոտ երեք միլիոն կուղարկեն։ Հույս կա, որ կհաջողվի զսպել COVID-19-ը համաճարակը։ Սակայն շատերին անհանգստացնում է՝ արժե՞ արդյոք պատվաստվել կարճ ժամանակահատվածում մշակված դեղանյութով, ինչպե՞ս դա կանդրադառնա առողջության վրա և ավելի լավ չէ՞ արդյոք վարակվել և լավանալ։

Ինչի՞ց է բաղկացած «Սպուտնիկ V» պատվաստանյութը

Այն բաղկացած է մարդու երկու ադենովիրուսներից՝ ad 26-ից և ad 5-ից` փոփոխված գենոմով։ Սովորական ադենովիրուսներն առաջացնում են սեզոնային գրիպ, նշիկների և ադենոիդների բորբոքում։ Պատվաստանյութ ստանալու համար անջատում են ռեպլիկացիայի գեները,այլ կերպ ասած՝ ամորձատում են։

Ինչպես և փոփոխությունից առաջ, այն ունակ է թափանցել բջջի մեջ, բայց բազմանալ չի կարող։ Հիմա այն կատարյալ անվնաս կրիչ է, վեկտոր, որը կարող է «ծանրոցը» հասցնել ճիշտ հասցեով։

Որպես «ծանրոց» հանդես է գալիս SARS-CoV-2 սպայք-սպիտակուցի սինթեզման հրահանգ կրող գենը։ Այն պարզապես ներդնում են «ամորձատված» ադենովիրուսի գենոմի մեջ։ Վեկտորը թափանցում է բջիջ և սկսում է զանազան սպիտակուցներ սինթեզել, այդ թվում՝ սպայք։ Օրգանիզմն արձագանքում է դրան՝ ձևավորելով առանձնահատուկ դիմադրողականություն։ Իմունային բջիջները քայքայում են վեկտորը և հեռացնում օրգանիզմից։

Արդյո՞ք «Սպուտնիկ V»-ում ինչ-որ վտանգավոր բան կա

Չկա։ Նույնիսկ ամբողջական վիճակում ադենովիրուսները թեթև վարակային բորբոքումներ են առաջացնում։ Բացի այդ, դրանք մի քանի առավելություն ունեն։ Օրինակ՝ խոշոր ԴՆԹ-գենոմ, ուստի դժվար չէ դրանք անվտանգ դարձնել՝ մեկ-երկու գեն ավելացնելով։ Նույն պատճառով դրանք սեփական գենոմը չեն ներդնում «տանտեր» բջջի ԴՆԹ-ում և, համապատասխանաբար, մուտացիա չեն առաջացնում։

Պատվաստանյութը  կորոնավիրուս պարունակու՞մ է

Ադենոիդային վեկտորներում, որոնցից բաղկացած է պատվաստանյութը, SARS-CoV-2 չկա։ Այնտեղ դրա միայն մի գենն է՝ նուկլեոդիտների ոչ մեծ հերթականություն, որը սփայք-սպիտակուցի՝ կորոնավիրուսի թաղանթի «փշի» սինթեզի հրահանգ է կրում։

Դրա օգնությամբ վիրուսը կառչում է բջջի մեմբրանից և ներս թափանցում։ Հենց միայն այդ սպիտակուցը, հայտնվելով մարդու բջջում, ունակ է առաջացնել օրգանիզմի իմունային արձագանքը, բայց հիվանդության հանգեցնել չի կարող։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am