«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի» բուժանձնակազմը միանում է գործադուլին

«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը» հայտնում է․

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակը՝ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը» հայտնում է, որ բուժանձնակազմի գերակշիռ մեծամասնությունը միանում է դեկտեմբերի 22-ին կայանալիք համահայաստանյան գործադուլին:

Ուստի՝ դեկտեմբերի 22-ին կենտրոնը սպասարկելու է միայն անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին»: