Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը շարունակում է պարբերաբար տեղեկատվություն տրամադրել որոնողական աշխատանքների ընթացքի մասին։
Արցախում շարունակվող որոնողական աշխատանքների արդյունքում ևս 22 զինծառայողի մարմին է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ վկայակոչելով ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանին։
«Երեկ որոնողական աշխատանքներ կատարող փրկարարական խմբերը Հորադիզից, Ջաբրայիլից և Իշխանաձորից դուրս են բերել 22 զինծառայողի մարմին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 16-ը ընկած ժամանակահատվածում Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում 892 զոհված զինծառայողի մարմին է հատնաբերվել։