Արցախյան ազատամարտում անմահացած Դավիթ Քոչինյանին հիշում են որպես կյանքով լեցուն, կարեկցող և հոգատար, հայրենքին նվիրված մարդ:
Freenews.am-ի հետ զրույցում Դավիթի կինը՝ Լանան, պատմում է.
«Առաջին պատերազմը, որին մասնակցեց Դավիթը, ապրիլյանն էր: Մարտի 18-ին էինք ամուսնացել, ապրիլի 5-ին Դավիթն առանց մեկ րոպե վարանելու, վստահ մեր բանակի հաղթանակի վրա մեկնեց և մասնակցեց բոլոր գործողություններին: Այս պատերազմում, երբ սեպտեմբերի 27-ից մի քանի օր առաջ տագնապի ազդանշան էին տվել, Դավիթն անդադար ասում էր, որ երևի մեծ պատերազմ է լինելու, անտրամադիր էր, իսկ երբ սկսվեց պատերազմը, մեկնելուց առաջ ասաց, որ չգիտի երբ կգա, քանի որ վիճակն անորոշ է: Դավիթը միշտ ասում էր, որ հայրենքի համար է զոհվելու, ինձ ամեն անգամ ասում էր, որ եթե ինքը զոհվի շատ ուշադիր լինեմ երեխաներին, նրանց ուսումնառությանը, դաստիարակությանը»:
Լանան պատմում է՝ Դավիթը սիրում էր կյանքը,ամեն բան փորձում էր հասցնել՝ արագ ապրել: Ունեցած ազատ ժամանակը անց էր կացնում հիմնականում ընտանիքի հետ,ամեն բան փորձում էր տալ իր աղջիկներին,կարծես կանխազգում էր,որ շատ ժամանակ չի ունենալու կյանքն ապրելու համար: Ընտանիքի հետ գնում էր Հայաստանի բոլոր տեսարժան վայրերը, ասում էր՝ երեխաներին ինքը պիտի ցույց տա մեր մշակութային ժառանգությունը, հայերնասիրություն սերմանի:
«Պատերազմի առաջին օրերին ՀՀ-ի սահմանեերին էին, հետո երբ ասեց որ արդեն մեկնում են Արցախ ես վատ կանխազգացում ունեի, լացում էի: Օրվա մեջ 1-2 անգամ կարողանում էի զանգել, խոսել, երբեք չէր ասում, թե ինչ ծանր պատերազմ է, ասում էր ամեն ինչ լավ է, դու մենակ իմ երեխաներին լավ նայի: Հոկտեմբերի 20-ին աղջկաս ծննդյան օրն էր, առաջին անգամ առանց Դավիթի էինք այդ օրը, երեխաներին տարել էի զբոսանքի: Անըդհատ զանգում էր այդ օրը, հարցնում ինչպես ենք, արդյոք մեր աղջիկը գոհ է իր ծննդյան օրից: Հաջորդ օրը կեսօրից հետո հետ կապն ընդհատվեց: Դավիթը զոհվեց հոկտեմբերի 21-ին Հադրութի Դրախտիկ գյուղում: Ես աընդհատ սպասում էի, որ գուցե հրաշք լինի, գուցե ողջ մնացած լինի, սակայն մեկ ամիս անց գտան դրա դին, հուղարկավորեցինք իր հայրենի Վանաձորում, ինչպես ինքն էր ուզում»,-հիշում է Լանան:
Ամբողջությամբ՝ freenews.am