Հրադադարի հաստատումից և Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո Հայաստան վերադարձավ Ադրբեջանում պահվող հայ գերիների առաջին խումբը։ 44 անձանցից 5-ն Ադրբեջանում էին հայտնվել պատերազմից առաջ։
Ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել ոչ միայն Արցախի վերջին պատերազմում գերի ընկած զինծառայողներին ու քաղաքացիական անձանց, այլև նրանց, ովքեր գերության մեջ էին հայտնվել վերջին սրացումից տարիներ առաջ։© SPUTNIK / ARAM NERSESYANՆարեկ Սարդարյանը Հայաստան վերադարձած գերիների խմբում չի եղել. Արտակ Զեյնալյան
Բաց աղբյուրների և սոցցանցերում հրապարակված ցուցակի համաձայն՝ հայրենիք են վերադարձել հինգ զինծառայողներ և քաղաքացիական անձինք, որոնք ադրբեջանական գերության մեջ էին հայտնվել մինչև 2020թ–ի արցախյան պատերազմը:
Sputnik Արմենիան տեղեկություններ է ներկայացնում նրանց մասին։
Եվ այսպես, դեկտեմբերի 14-ի գիշերը ռուսական ինքնաթիռով Հայաստան են վերադարձել.
Բաղդասարյան Արսեն Էդուարդի` ծնվ․ 1994թ․ հունվարի 12-ին
Արցախի բնակիչ Արսեն Բաղդասարյանը գերի էր ընկել 2014թ.-ին։ Գերեվարումից մեկուկես ամիս հետո Ադրբեջանի իշխանությունները Արսենին մեղադրեցին դիվերսիայի համար` ներկայացնելով նրան որպես «դիվերսիոն խմբի անդամ»։ Արցախի ռազմական գերատեսչությունը հերքեց այդ մեղադրանքները` հայտնելով, որ պայմանագրային զինծառայող Բաղդասարյանը հաճախ էր ինքնակամ լքում զորամասը, ինչի պատճառով ժամանակավոր հեռացվել է ծառայությունից։ Արսեն Բաղդասարյանն Ադրբեջանում դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման։
Ղազարյան Կարեն Արմենի` ծնվ․ 1984թ․ ապրիլի 23-ին
Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը Ադրբեջանի տարածքում էր հայտնվել 2018թ.-ի հունիսին։ Այն ժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց սահմանին ՀՀ զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձի կանխման և հայ զինծառայողի գերեվարման մասին։
Դեպքն իբր տեղի է ունեցել Ղազախի շրջանի ուղղությամբ։ Սակայն հայկական պաշտպանական գերատեսչությունը հերքեց տեղեկությունը` նշելով, որ Ղազարյանը զինծառայող չէ, այլ սահմանամերձ գյուղի խաղաղ բնակիչ, որը տառապում է հոգեկան խանգարմամբ։
2019-ի փետրվարին Ղազարյանը դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման՝ դիվերսիա կատարելու փորձի մեղադրանքով։
Ելնելով հրապարակված ցուցակից՝ կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական կողմը շարունակում է պնդել, որ Ղազարյանը ՀՀ ԶՈւ զինծառայող է։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am