Վերջին օրերին համացանցում ակտիվ քննարկվող երկու ոտքը կորցրած Արգիշտի Միքայելյանի հաշմանդամության կարգի հարցը լուծվել է

Համացանցում վերջին օրերին ակտիվ պտտվում էր այս պատերազմին կամավորագրված և երկու ոտքը կորցրած Արգիշտի Միքայելյանի սոցիալական ծանր վիճակը:

Պարզվում է` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից արդեն այցելել են ընտանիքին, Արգիշտիին տրամադրել են 1-ին կարգի հաշմանդամության խումբ և խոստացել հնարավորինս շուտ լուծել մնացած հարցերը։