Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհետացել է 10 քաղաքացի

Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ զինադադարից հետո անհետ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքի ապահովման համար:

Երեկ ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում:

Ներկայացված դիմումով պահանջվել է քայլեր ձեռնարկել՝ ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից: 

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/marukyan.edmon/posts/4652046388200385?__tn__=-R